Friday, 17 07 2026
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև

Իրան կատարած այցի ընթացքում Է. Նալբանդյանը հանդիպել է Իրանի նախագահին

Սեպտեմբերի 17-ին Թեհրանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Նախարար Նալբանդյանն Իրանի նախագահին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն ու բարեմաղթանքները:

Նախագահ Ահմադինեժադը, շնորհակալություն հայտնելով ուղերձի համար, խնդրեց իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին և Հայաստանի ժողովրդին: Մահմուդ Ահմադինեժադը, պատմական և հինավուրց բնորոշելով հայ-իրանական հարաբերությունները, նշեց, որ Իրանը շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների առավել ամրապնդմամբ:

Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև զարգացող համագործակցության առումով` ընդգծելով ակտիվ փոխայցելությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, տնտեսական և մշակութային կապերը, շեշտեցին երկկողմ պատրաստակամությունն առավել զարգացնել փոխշահավետ հարաբերությունները:

Հանդիպմանը քննարկվեցին համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը:

Իրանի մայրաքաղաքում կայացան նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի բանակցությունները:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց Էդվարդ Նալբանդյանին Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակի կապակցությամբ և նշեց, որ պատմության ընթացքում երկու հարևան երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերություններն օրեցօր առավել ամրապնդվում են:

Էդվարդ Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը նոր լիցք են հաղորդել երկու բարեկամ երկրների միջև համագործակցությանը:

Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ Հայաստանի և Իրանի միջև չկան խնդիրներ, եթե կան տեխնիկական հարցեր, ապա դրանք լուծվում են ընդհանուր ջանքերով:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող ու նախատեսվող ծրագրեր, հատկապես` էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում:

Նախարարները կարևորեցին ԱԳՆ-երի միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը և իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Զրուցակիցները վերահաստատեցին փոխշահավետության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունը` նշելով, որ բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների հաճախակիությունը նպաստում է համագործակցության առավել ամրապնդմանը:

Նախարարներն անդրադարձան հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որը կարևոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման և իրականացման գործում:

Մշակութային փոխանակումների ենթատեքստում կարևորվեց փոխադարձ մշակույթի օրերի անցկացումը, նախարարները մտքեր փոխանակեցին զբոսաշրջության խթանման ուղիների շուրջ:

Պայամանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ տարի նշվելիք Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյա տարեդարձի կապակցությամբ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ:

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան նաև տարածաշրջանային հարցերի: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ամրապնդման, խնդիրների բացառապես խաղաղ ճանապարհով` բանակցությունների և երկխոսության միջոցով լուծման օգտին:

Ալի Աքբար Սալեհիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցությունների ընթացքը` կարևորելով Իրանի հավասարակշռված դիրքորոշումն այդ հարցում:

Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Երևան այցելելու Ալի Աքբար Սալեհիին արված հրավերը:

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպմանը հետևեց համատեղ մամլո ասուլիս, որից հետո քննարկումները շարունակվեցին աշխատանքային ճաշի ձևաչափով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում