Փրկարարները հայտնաբերել են վերջին` 4-րդ հանքափորի մարմինը, որն անհայտ կորել էր Ուելսի հարավային հանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնել է Ուելսի ոստիկանության ղեկավար Փիթեր Վոնը:
Վթարը տեղի էր ունեցել հինգշաբթի օրը, երբ 7 հանքափորներ աշխատանքների ժամանակ վնասել էին ջրի հսկայական պահեստարանը, որից հետո հանքն ամբողջությամբ ջրով էր լցվել: 2 հանքափորներ կարողացել էին ինքնուրույն դուրս գալ այդտեղից, մյուսին հանել էին փրկարարները: Փրկարարական աշխատանքներին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ: Այստեղ անհրաժեշտ է եղել նաև ջրասուզակների օգնությունը:









































