Wednesday, 15 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Եվրահանձնաժողովը Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային կոչ է արել հանել Ուկրաինայի հետ գյուղմթերքի առևտրի սահմանափակումները

Առևտրի հարցերով եվրակոմիսար Վալդիս Դոմբրովսկիսը Լեհաստանին, Հունգարիային և Սլովակիային կոչ է արել չեղարկել ուկրաինական հացահատիկի ներմուծման միակողմանի սահմանափակումները, քանի որ Եվրամիությունն արդեն մշակել է այլընտրանքային մեխանիզմներ, որոնք կօգնեն պաշտպանելու եվրոպացի ֆերմերներին ուկրաինական արտադրանքի գերավելցուկից: Այդ մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Դոմբրովսկիսը մասնակցել է Եվրախորհրդարանին առընթեր գյուղատնտեսության հանձնաժողովի քննարկումներին։ Նա հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովն արդեն պաշտպանական միջոցներ է կիրառել Ուկրաինայի հարևան երկրների համար՝ հատկապես հումքային ապրանքների ներմուծման հարցում, ինչպիսիք են ցորենը, հլածուկը, արևածաղիկը և եգիպտացորենը։ Հետագայում ԵՀ-ն Ուկրաինայի հետ միասին մշակել է արտահանման հսկողության մեխանիզմ, և այն արդեն գործում է Ուկրաինայի և Ռումինիայի միջև, պարզաբանել է Դոմբրովսկիսը։

«Այս մեխանիզմը չի գործում, օրինակ, Լեհաստանի, Հունգարիայի և Սլովակիայի հետ, քանի որ այդ երկրները շարունակում են կիրառել միակողմանի սահմանափակումներ, որոնք, ի դեպ, հակասում են առևտրի քաղաքականության ոլորտում ԵՄ-ի բացառիկ իրավասությանը, ինչպես նաև Ուկրաինայի և ԱՀԿ-ի (Առևտրի համաշխարհային կազմակերպություն) հետ ազատ առևտրի համաձայնագրով նախատեսված ձեր պարտավորություններին», – ընդգծել է նա։

Բացի այդ, Դոմբրովսկիսը նշել է, որ Եվրահանձնաժողովն առաջարկել է առանձին առևտրային միջոցառումներ սահմանել այն երկրների համար, որոնք բախվում են ուկրաինական ապրանքների՝ շուկայի վրա բացասական ազդեցության խնդրին: Խոսքն առաջին անհրաժեշտության ապրանքների՝ ձվի, շաքարի և արևածաղկի ձեթի մասին է, որոնց համար Եվրահանձնաժողովն առաջարկել է սահմանել առավելագույն քվոտա` հիմնված 2022-2023 թվականների ներմուծման միջինացված տվյալների վրա։

Դոմբրովսկիսը նշել է, որ «համերաշխության միջանցքների» գործողությունը մնում է արդիական՝ չնայած Ուկրաինայի կողմից Սև ծովով արտահանումների վերականգնմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում