Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

ԲԴԽ նախագահը հրապարակել է Ձմեռ պապին ուղղված նամակը

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը բաց նամակ է գրել Ձմեռ պապին և բոլոր բարի մարդկանց։ Նամակը նա հրապարակել է ֆեյսբուքի իր էջում.

«Երազում եմ, որ 2024 թվականին կատարվեն իմ 5 խնդրանքները.

1. Բացահայտվեն ու դատապարտվեն այսքան զտումներից, հորդորներից ու նախազգուշացումներից հետո դատական համակարգում ծվարած վերջին եզակի կոռուպցիոներները: Բացահայտվեն նաև բոլոր այն կառույցներն ու անհատները, ում մեղքով ձգձգվեցին կամ տապալվեցին հայտնի քրեական գործերը: Այս ամենը բացահայտվի, որպեսզի այլոց պատճառով կամ 4-5 դատավորի մեղքով այլևս չվարկաբեկվի ու հեղինակազրկվի ողջ դատական համակարգը:

2. Ամենավատ վիճակում է մնում վարչական արդարադատության ծանրաբեռնվածությունը: Նախորդ տարի լուծեցինք քաղաքացիական, քրեական և հակակոռուպցիոն դատարանների խնդիրների մեծ մասը, ու մարդիկ այստեղ կսկսեն ողջամիտ ժամկետներում արդարություն գտնել արդեն 2024-ի գարնանը: Սակայն դեռ անմխիթար վիճակում է վարչական դատարաններում գործերի ձգձգման վիճակը: Բեռնաթափող օրենսդրական նախագիծը պատրաստ է, հուսով եմ՝ հաջորդ տարի այս ծանր խնդիրը լուծող բոլոր մեր առաջարկները կյանքի կկոչվեն:

3. Անմխիթար վիճակում են Գավառի, Մարտունու, Սիսիանի դատարանները, շատ տխուր պայմաններում են մեր Աբովյանի, Հրազդանի, Արթիկի ու Դիլիջանի նստավայրերը: Նման դատարանի շենք մտնող քաղաքացին դժվար թե շատ հարգի դատական համակարգն ու դրա ընդունած ակտերը: Հաջորդ տարի պետք է այնպես անենք, որ չունենանք դատարանի ոչ մի ամոթալի շենք:

4. Դատական ծառայողները (օգնական, քարտուղար, կարգադրիչ և այլ) այսօր ստանում են 100-200 հազար դրամ աշխատավարձ և կատարում են տաժանակիր ու բոլորիդ ճակատագրերի համար չափազանց կարևոր աշխատանք: Շատ եմ խնդրում, շատ` թո՛ղ բարձրանան նրանց աշխատավարձերը:

5. Մեզ պետք է դատավորների գնահատման նոր համակարգ, որպեսզի անկախ նրանից, թե ով կլինի Բարձրագույն դատական խորհրդում` դատավորները մոտիվացված լինեն բարձր որակի աշխատանք կատարել: Այսինքն` որպեսզի դատավորների առաջխաղացումը, տեղափոխումը, պարգևատրումը լինի արդար, որ իրենք էլ արդար լինեն ձեր հանդեպ: Գնահատման նոր համակարգը մշակված է, մնում է եկող գարնանը փորձարկենք, ու հետո արդեն այն հաստատվի օրենքով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում