Saturday, 11 05 2024
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով
Այսօր Ալմաթիում կկայանա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը
Սպասվում են տեղումներ
Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անի այն, ինչ մենք ենք արել իր նկատմամբ
2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
Ո՞րն է լինելու եկեղեցականների քաղաքական պատասխանատվությունը. փիլոնազրկելո՞ւ են
Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել. «Հրապարակ»
Բացարձակ կոլապսի առջև ենք. լրջախոհություն չունի ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը
ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍՆ-ից զգուշացրել են. «Հրապարակ»
Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում. «Հրապարակ»
Ալիեւը մենակ է մնացել
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը. «Ժողովուրդ»
Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ. «Հրապարակ»
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ»
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով. «Ժողովուրդ»
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել

Կարևոր ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար

Մեկնարկել է «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի հերթական փուլը

Հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ 8 տարի շարունակ ինքնաբացահայտման և դրսևորվելու հնարավորություն են ստանում Վիվա-ՄՏՍ-ում: Կրթական «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») ծրագրի երկամսյա դասընթացների արդյունքում երիտասարդները գործնական գիտելիքներ, նեղ մասնագիտական հմտություններ և կարևոր փորձառություն են ձեռք բերում: Ընթացիկ տարում արդեն երկրորդ անգամ ընկերությունը մեկնարկային նոր հնարավորություններ է ստեղծել ևս 22 ուսանողի համար: Դիմորդների հերթական խմբին ողջունելով՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը արժեքավոր ձեռքբերում է համարել այն, որ առաջին հոսքից մի քանի ուսանող սկսել է աշխատել ընկերությունում: Դա կարևոր ցուցանիշ է՝ ծրագրի արդյունավետությունն ու երիտասարդների զարգացման գործում ներդրումը գնահատելու համար

«Ես անցած անգամ ևս ասացի, և հիմա ուզում եմ կրկնել. այնպես կցանկանայի նման հնարավորություն ունենալ, երբ երիտասարդ էի: Եթե երեսուն տարի առաջ ունենայի այն, ինչ տրվելու է ձեզ այս ծրագրի ընթացքում, երջանիկ կլինեի: Այստեղ գտնվելը ձեզ թույլ կտա փնտրտուքներից զերծ մնալով խնայել հինգ տարի: Ստիպված չեք լինի մտածել, թե ում դիմել, ինչպես կամ որ ոլորտում աշխատել, ինչպիսի միջավայրում լինել կամ ում հետ շփվել: Հինգ տարին զգալի ժամանակահատված է: Ձեզ հետ աշխատելու է հեռահաղորդակցության շուկայում աշխատող պրոֆեսիոնալների լավագույն թիմերից մեկը և ձեզ հնարավորություն կընձեռվի յուրացնել բարձրորակ մասնագետների փորձն ու գիտելիքները՝ աշխատելով թիմային աշխատանքի ձևաչափով, ինչն անհնար է ակադեմիական կրթության շրջանակներում: Ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ, որ Հայաստանի ոչ մի ոլորտում, ոչ մի ընկերությունում արհեստավարժ այսքան մասնագետ չեք գտնի:

Այն, որ դուք հայտնվել եք այսպիսի միջավայրում, հրաշալի է: Գնահատեք դա ոչ թե երախտապարտ լինելով, որ այդպես է ստացվել, այլ հնարավորինս օգտագործելով մեր մասնագետների մտավոր ներուժը, ներկայացրեք ձեր հարցերը և ստացեք առավելագույն գիտելիքն ու փորձը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Գյումրեցի Գոռ Հակոբյանը «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») ծրագրի մասին տեղեկացել է սոցիալական հարթակներից: Թեև դեռ նոր է փորձառություն ձեռք բերում, սակայն հասցրել է սպասարկման ոլորտը գնահատել և դրսից, և ներսից: Գիտի, թե որքան կարևոր են բաժանորդին ներկայացվող տեղեկատվության հավաստիությունն ու նրան գոհ ճանապարհելը: Հաճախորդին բարձրակարգ կերպով սպասարկելն առաջնային է համարում՝ անկախ հանգամանքներից, քանի որ խնդիր է դրված՝ ապահովել հաճախորդի գոհունակությունը:

«Դեռ նոր եմ, բայց արդեն սովորել եմ, որ հաճախորդներին պետք է դիմավորել բարեհամբույր: Առհասարակ, անկախ կազմակերպությունից, հաճախորդների հետ աշխատելիս կարևոր է լինել համբերատար, բարեխիղճ և պատասխանատու: Կազմակերպությունն ունի սկզբունքներ և արժեքներ:

Աշխատակիցը, լինելով կազմակերպության մի մասը, պետք է կարողանա հետևել այդ ամենին: Որպես բաժանորդ՝ ավելի հեշտ է թվում ամբողջ գործընթացը, բայց հետո, երբ գալիս ես սպասարկման կենտրոն, տեսնում ես աշխատակիցների աշխատանքը, ներսում պատկերն արդեն այլ է: Դու դրսում միակ բաժանորդն ես, գալիս ես, այստեղ քեզ պետք է սպասարկեն, բոլորը պարտավոր են քո կարիքները հոգալ, հետո դու դուրս ես գալիս: Բայց երբ արդեն ներսում ես, գալիս է մի բաժանորդ, իրենից հետո արդեն՝ հազարավորները, և բոլորին սպասարկում են աշխատակիցները: Տեսնում ես, որ իրականում շատ բարդ է տարբեր բնավորության մարդկանց հետ գործ ունենալը»,- ասել է գյումրեցի Գոռը:

Տարիների փորձը կիսելու Վիվա-ՄՏՍ-ի պատրաստակամությունը մեծ ներդրում է աշխատող-գործատու օղակում առաջընթաց արձանագրելու համար: Ուսանողների հերթական խումբը «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») ծրագրի շրջանավարտ կդառնա տարեվերջին: Ձեռք բերած փորձն ու գործնական գիտելիքները նրանց թույլ կտան տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Համապատասխան ոլորտում հաստիքների առկայության դեպքում լավագույն շրջանավարտներին կտրվի Վիվա-ՄՏՍ-ում աշխատանքի անցնելու հնարավորություն:

Ընթացիկ տարում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող: Առաջին փուլի մասնակիցները մասնագիտացել են ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում: Երկրորդ փուլում տարբեր բուհերից ընտրված 22 ուսանող ներկայացրել է սպասարկման ոլորտում հմտանալու հայտ և այժմ մասնագիտացման դասընթացներ է անցնում Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր կենտրոններում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում