Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Ադրբեջանը ԼՂ հայերին էթնիկ զտման ենթարկելու հստակ նպատակ է ունեցել և դա իրականացրել է. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու հստակ նպատակ է ունեցել, ինչն իրականացրել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հանձնաժողովում «Ղարաբաղի հայերի իրավունքները, մարդասիրական իրավիճակն ու Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով լսումներում այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

«Բոլորին ակնհայտ է, որ Ադրբեջանը հստակ նպատակ է ունեցել՝ էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայերին, և նրանք իրականացրել են այդ էթնիկ զտումը»,-ասել է Ռուբինյանը:

Նա շեշտել է՝ ընթացող քննարկմանն իրեն զարմացնում է ադրբեջանցի գործընկերների ցինիկության աստիճանը, որոնք դարձել են իրենց ավտորիտար, ցեղասպան ռեժիմի փաստաբանները: Նրանք պնդում են, թե իբր Լեռնային Ղարաբաղի հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են:

«Նկատեցի՞ք, որ նրանցից որևէ մեկը որևէ բառ չասաց 100 հազար հայի ճակատագրի մասին: Նրանցից ոչ ոք չխոսեց նրանց կարիքների մասին, ցավակցություն, ափսոսանք չհայտնեց զոհերի համար, նրանց համար, ովքեր բաժանված են իրենց ընտանիքներից: Բայց, եթե հաշվի ենք առնում, որ նրանց ներկայացրած ռեժիմի հստակ նպատակը եղել է հենց հայերից ազատվելը, ամեն ինչ դառնում է տրամաբանական»,-ասել է պատգամավորը:

Ռուբինյանն անդրադարձել է նաև ադրբեջանցի պատգամավոր Քամալ Յաֆարովին:

«Այս ժողովուրդն այնքան զուրկ է ամոթից, որ նույնիսկ ամբողջ բնակչության էթնիկ զտումից ընդամենը 2 շաբաթ հետո նրանք գալիս են այս կազմակերպություն և Հայաստանը կոչում «Արևմտյան Ադրբեջան»: Նա Հայաստանը կոչեց «Արևմտյան Ադրբեջան»,-նշել է պատգամավորը:

Ռուբինյանը հիշեցրել է Ադրբեջանի վերջին գործողությունները, այդ թվում՝ 2020 թվականի պատերազմը, վերջին էթնիկ զտումները, բոլոր իրեդենտիստական խոսակցությունները՝ Հայաստանից արտատարածքային միջանցքի պահանջների վերաբերյալ, Հայաստանի սահմանները չճանաչելը և ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակի կողմից Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» կոչելը:

«Պետք չէ հանճար լինել՝ հասկանալու համար, որ Ադրբեջանը դարձել է սպառնալիք միջազգային կարգի և միջազգային իրավունքի համար: Եվ այդ ռեժիմը պետք է պատժվի՝ իհարկե օրենքով: Մենք, որպես հայկական պատվիրակություն, որպես Հայաստան, միջազգային հանրությունից, ձեզնից յուրաքանչյուրից անհատապես աջակցություն ենք ակնկալում»,-ասել է Ռուբինյանը:

Նա Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտավորությունների կատարման հանձնաժողովի ղեկավարին խնդրեց թույլ չտալ, որ որևէ մեկը նման ագրեսիվ տերմինաբանություն օգտագործի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում