Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը

Գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության ժամկետը կերկարաձգվի. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է լրացում կատարել Հողային օրենսգրքում: Ներկայում օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության ժամկետը կարող է սահմանվել մինչև 25 տարի: Նախարարությունը կարծում է, որ այս նորմը որոշակի զսպող ազդեցություն ունի այն ներդրողների համար, որոնք նախատեսում են համայնքապատկան վարձակալած հողերի վրա հիմնել բազմամյա տնկարկներ: Ավելին, փաստում է, որ ինչպես ցույց են տալիս ներդրողների հետ քննարկումները, խաղողի, ավանդական պտղատու այգիների, պիստակի և մի շարք այլ բազմամյա բույսերի համար զբաղեցվող հողատարածքների վարձակալության ժամկետը 25 տարով սահմանափակելը չի համապատասխանում նման մշակաբույսերի կենսացիկլի առանձնահատկություններին: Վերջիններն առավել երկարակյաց են և ներդրումների հետգնման տեսանկյունից 25 տարվա պլանավորումն արդյունավետ չէ:

Բացի դա, դրանք նորմալ բերքատվության են հասնում տնկելուց միջինում 7 տարի անց, ինչը կրճատում է հողի օգտագործման եկամտաբեր տարիների թիվը: Եթե հաշվի են առնում նաև կլիմայական երևույթներով պայմանավորված որոշ տարիների բերքի կորստի հավանականությունը, ակնհայտ է, որ ներդրողին անհրաժեշտ է պլանավորման առավել երկար ժամանակահատված: Խոշոր ծրագրերի դեպքում, որպես կանոն, այգու հետ միասին կառուցվում է նաև ագրովերամշակման, փաթեթավորման, տեսակավորման, սառնարանային և այլ նմանատիպ հանգույց, որն իր հերթին մեծացնում է ներդրման չափը և երկարաժամկետ պլանավորման անհրաժեշտությունը:

Ուստի նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության է հանձնվել 25 տարի ժամկետով՝ կառավարության սահմանած ցանկում ներառված բազմամյա տնկարկ հիմնելու նպատակով, ապա վարձակալն իրավունք ունի պայմանագրի ժամկետը լրանալուց առնվազն մեկ տարի առաջ պայմանագրի ժամկետը ևս մինչև 25 տարով երկարաձգելու պահանջ ներկայացնել, որը բավարարվում է միայն այն դեպքում, եթե վարձակալը պատշաճ կատարել է պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, ընդ որում՝ պայմանագրի ժամկետի երկարաձգման դեպքում նոր ժամկետի համար վարձավճարի չափը պետք է համապատասխանեցվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում