Sunday, 16 06 2024
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար

Հայաստանի համար ամենից նպաստավոր ձեւաչափը

Հայ-ադրբեջանական հակամարտության բանակցային աշխույժ փուլերում, որպիսին մենք դիտարկում ենք նաև այսօր՝ հենց հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցող հերթական բանակցությամբ հանդերձ, պարբերաբար առաջանում են քննարկումներ և բանավեճեր նպաստավոր ձեւաչափի, բանակցային նպաստավոր հարթակի շուրջ: Որպես կանոն դրանք տեղավորվում են հետևյալ տրամաբանության մեջ՝ իքս հարթակը, իքս սուբյեկտի կամ միջնորդի ներքո ձեււաչափը Հայաստանի համար լավ է, շահեկան է, իսկ իգրեքը՝ ոչ: Այդտեղ իքսի ու իգրեքի հանդեպ վերաբերմունքն ու գնահատականն էլ ձեւավորվում է ոչ թե ըստ գործընթացի բովանդակային շեշտադրումների և նրբերանգների, այլ ըստ բանավիճողների կամ քննարկողների աշխարհաքաղաքական ճաշակի կամ տարածված ինչ որ նարատիվների կամ կարծրատիպերի: Հակառակ պարագայում, Հայաստանում թերևս կգերակշռեր ոչ թե նպաստավոր հարթակի, շահեկան ձեւաչափի շուրջ բանավեճը, այլ բովանդակային քննարկումները, այդ կերպ նաև ձեւավորելով այն օրակարգը և օրակարգային այլընտրանքները, որոնք պետք է միտված լինեն Հայաստանի և Արցախի շահերի առաջմղմանը, ինչպիսի հարթակ ու ձեւաչափ էլ լինի:

Պետք է արձանագրել և ընկալել թերևս այն, որ Հայաստանը չի ոորոշում, թե ինչ ձեւաչափում բանակցի, ինչ հարթակում: Զուտ շատ փոքր դրվագային որոշումներ Հայաստանը կարող է կայացնել, բայց գործընթացային լայն իմաստով, թե Երեւանը, թե Բաքուն, ըստ էության արձագանքողի կարգավիճակում կամ կատեգորիայում են, այլ ոչ աշխարհաքաղաքական հոսանքների ձեւաչափերը որոշողի: Եթե օրինակ Մոսկվան, ԱՄՆ, կամ որեւէ այլ ուժային կենտրոն կայացրել է կովկասյան, այդ թվում հայ-ադրբեջանական հակամարտության խնդրով էապես զբաղվելու որոշում, եթե այդ հարցերը տեղավորվում են նրանց համար ռազմավարական կամ առաջնահերթ տակտիկական հետաքրքրությունների շրջանակում, ապա Երեւանն ու Բաքուն ոչ միայն չեն կարող մերժել դրանցով պայմանավորված քննարկումների առաջարկները, այլ ըստ էության նույնիսկ կարող են հավելյալ խնդիրներ ունենալ այդ մերժումների հետեւանքով:

Ըստ այդմ, պետք է աշխատեն, ձգտելով այնպիսի արդյունավետության, որը թույլ կտա այդ աշխատանքում գտնել հնարավորինս ընդհանուր շահեր՝ տվյալ ուժային կենտրոնի հետ, և առավելագույնս նվազեցնել շահերի եւ մոտիվացիաների տարբերությունները: Թե Երեւանը, թե Բաքուն այսօր կանգնած են այդ խնդիրը լուծելու առաջ, եւ զբաղված են դրանով, ու հարցն այն է, թե ով կլինի առավել արդյունավետ: Անշուշտ այդ արդյունավետությունը էապես կախված է նաեւ ներքին կառավարման արդյունավետությունից: Այդ իմաստով, ամենից շահեկան «ձեւաչափը», պայմանական առումով, դա Հայաստանի ներսն է, այնտեղ տիրող հասարակական-քաղաքական, սոցիալ-հոգեբանական ևտնտեսական վիճակը, ինստիտուցիոնալ արդյունավետությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում