Sunday, 12 05 2024
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը

ԵՄ-ը Թուրքիայից պահանջել է դադարեցնել Կիպրոսին հասցեագրված սպառնալիքները

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն Թուրքիայից պահանջել է դադարեցնել Կիպրոսին հասցեագրած սպառնալիքները։

Ֆյուլեն Անկարային կոչ է արել հրաժարվել ամեն տիպի սպառնալիքներից ու այնպիսի գործողություններից, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ բարիդրացիական հարաբերությունների և սահմանային վեճերի խաղաղ կարգավորման վրա։ Բացի այդ, Ֆյուլեն ափսոսանք է հայտնել Թուրքիայի ղեկավարության այն հայտարարությունների կապակցությամբ, որոնք չեն նպաստում տվյալ տարածաշրջանում խաղաղ կարգավորման ձեռքբերմանը։

Ֆյուլեն նշել է. «Եվրահանձնաժողովը կանոնավորապես այս հարցերը բարձրացնում է Թուրքիայի հետ բանակցությունների ժամանակ և շարունակելու է հետևել Անկարայի կողմից բարիդրացիական հարաբերությունների աջակցմանն ուղղված սեփական պարտավորությունների կատարմանը։

ԵՄ-ը հաստատում է իր անդամի (Կիպրոս) ինքնիշխան իրավունքները, որոնք իրենցում ներառում են ԵՄ-ի նորմերին համապատասխան երկկողմանի համաձայնագրերի կնքման իրավունքը, այդ թվում՝ նաև ԱՄԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիան։

Անհրաժեշտ է հասնել կիպրական խնդրի շուտափույթ ու բոլորի համար ընդունելի լուծմանը և Թուրքիայի ու Կիպրոսի հարաբերությունների կարգավորմանը։ Զսպվածությունն ապահովում է դրական մթնոլորտ, որը կնպաստի բանակցային գործընթացի հաջող ավարտին։ Այն չափազանց կարևոր է այս աշնանը կիպրական խնդրի կարգավորման շուրջ կայանալիք բանակցություններից առաջ»։

Հիշեցնենք, որ ներկայումս լուրեր են շրջանառվում, թե հոկտեմբերի 1-ին ամերիկյան Noble Energy ընկերությունը հորատման աշխատանքներ է սկսելու «Բլոկ-12» գազային հանքավայրում, որը գտնվում է բացառապես Իսրայելի և Կիպրոսի տնտեսական գոտում։ Այս կապակցությամբ թուրք պետնախարար, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ եթե Կիպրոսը «Բլոկ-12»-ում հորատում իրականացնի, ապա Թուրքիան դրան ռազմական պատասխան կտա։

Ավելի վաղ թուրքական կողմը սպառնացել էր սառեցնել ԵՄ-ի հետ հարաբերությունները, եթե մինչև 2012 թվականի ամառը (երբ Կիպրոսը ստանձնելու է ԵՄ-ի նախագահությունը) լուծում չստանա կիպրական հարցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում