Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

«Ոսկե ծիրան»-ը կմեկնարկի Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմով

Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնը, որը կանցկացվի հուլիսի 9-16-ը, հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրի ֆիլմեր Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլ կինոփառատոններից:

Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

Հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը հիշեցրեց՝ քսան տարի առաջ, երբ փորձում էին փառատոն հիմնադրել, իրենց կողքին ոչ ոք չկար: Հետո հայտնվել են աջակիցներն ու նախաձեռնողները համարձակվել են մեկնարկել «Ոսկե ծիրան»-ը:

«Անցել է քսան տարի, և մենք ունենք լավ կինո՝ երիտասարդների լուրջ մասնակցությամբ, ունենք լուրջ փառատոն ու մշակույթ»,-շեշտեց Խաչատրյանը՝ շնորհավորելով բոլոր նրանց, ովքեր նպաստել են փառատոնի կայացմանը:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը մեծ պատիվ համարեց «Ոսկե ծիրան»-ի կայացմանն ինչ-որ չափով աջակցելը, քանի որ կինոփառատոնն ըստ նրա՝ քաղաքի կարևորագույն մշակութային իրադարձություններից է: Նա ուրախ է, որ տարեցտարի փառատոնն ավելի է ընդլայնվում և բարձրացնում որակը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կարծում է՝ «Ոսկե ծիրան»-ը հայ կինոյի 100-ամյակի շրջանակում անցկացվող հանգուցային միջոցառումներից է: «Նրանք, ովքեր իրենց կյանքում գոնե մեկ անգամ կազմակերպել են փառատոն, հասկանում են, թե ինչ ջանք, համբերություն և ներդրում է պահանջում փառատոնի իրականացումը: Փառատոնն այնպիսի մշակութային ֆենոմեն է, որ իր գինը որոշում է տարիքով, ձևավորած ավանդույթներով: Այս առումով «Ոսկե ծիրան»-ը մեր մշակութային համայնապատկերում շատ թանկ փառատոն է»,-հավաստիացրեց Խզմալյանը:

Փոխնախարարը շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք իրենց առողջությունն ու ջանքերն են ներդրել փառատոնի կայացման գործում, որը մեզ հաղորդակից է դարձնում միջազգային գեղարվեստական գործընթացներին: «Այն մեծ միջանցք է, որով տարբեր երկրներից, տարբեր կինոշուկաներում դիրքավորված կինոգործիչներ, կինոարտադրողներ մուտք են գործում Հայաստան և ընդլայնում են մեր և աշխարհի համագործակցությունը»,-եզրափակեց նա:

Կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն էլ շեշտեց՝ սովորաբար ամեն տարի հանդես չեն գալիս որևէ կարգախոսով, բայց հոբելյանական տարում բացառություն են արել և ներկայանում են «Հետ նայելով գալիքին» կարգախոսով: «Մի քիչ աբստրակտ ու բանաստեղծական կարգախոս է: Առհասարակ հոբելյանների ժամանակ հետ հայացք են նետում և ամփոփում են, իսկ մենք ուզում ենք շեշտադրել գալիքը, ապագան»,-ասաց նա:

Ավետիսյանի խոսքով՝ Հայաստանի անկախության երեք տասնամյակի կտրվածքով 20-ամյա փառատոնը մեծ ձեռքբերում է, բայց փառատոնային աշխարհի համար «Ոսկե ծիրան»-ը շատ երիտասարդ է: «Եթե փորձեք մտաբերել գոնե տասը փառատոն, կտեսնեք, որ դրանք ամենաքիչը հիսուն, վաթսուն տարվա պատմություն ունեն: Մենք «Ոսկե ծիրան»-ի համար հենց նման ապագա ենք տեսնում»,-շեշտեց կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարը:

Փառատոնի բացումը, որը տեղի կունենա հուլիսի 9-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կազդարարվի ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» (Բելգիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Բուլղարիա, Հայաստան) ֆիլմով, որի պրեմիերան կայացել է Ռոտերդամի փառատոնում։ Ֆիլմում Ջերալդին Չապլինի հետ գլխավոր դերերից մեկը կերտել է դերասան Սամվել Թադևոսյանը։

Փառատոնի փակմանը կցուցադրվի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը՝ ֆիլմի ստեղծման 30-ամյակի առթիվ։

Փառատոնին կցուցադրվեն երկու տասնյակից ավելի հայկական ֆիլմեր՝ տարբեր անվանակարգերում, որոնց զգալի մասը ստեղծվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, այդ թվում՝ բացման ֆիլմը։ Կներկայացվի նաև հայ կինոյի 100-ամյակին նվիրված հատուկ ծրագիր։

Փառատոնի շրջանակում տեղի կունենա իրանական կինոյի նշանավոր վարպետներից մեկի՝ Սամուել Խաչիկյանի ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրությունը Հայաստանում։

Լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» դափնեկիր, ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը։ «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի Թոմասը։

Պատվավոր հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները, ինչպես նաև Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազի» դափնեկիր, պորտուգալացի ռեժիսոր Պետրո Կոշտան, որը փառատոնի ընթացքում կանցկացնի հատուկ աշխատարան՝ «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրի ֆիլմերի հեղինակների հետ։

Փառատոնի հատուկ հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը, Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը։

Կինոփառատոնի Gaiff Pro կրթական և արտադրական հարթակը, որը ինչպես միշտ կանցկացվի փառատոնի օրերին, առաջին անգամ կաջակցի ոչ միայն լիամետրաժ, այլև կարճամետրաժ կինոյին։

Երևանի կինոյի տունը և «Մոսկվա» կինոթատրոնը փառատոնի անցկացման հիմնական վայրերն են։ Ավանդական ռանդեվուները կանցկացվեն ՀԲԸՄ-ում։

«Ոսկե ծիրան»-ը անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Երևանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր հովանավորն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում