Monday, 20 05 2024
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Ադրբեջանի շարունակական ցանկությունն է նվաստացնել Հայաստանին. պետք է արագացնել պայմանագրի կնքումը
Գողացել էր 400 կգ պղնձե փաթույթ, վաճառելով 1 միլիոն 100 հազար դրամով
Այն, որ սահմանազատումը շարունակվում է, նշանակում է՝ ԱՄՆ-ն հետաքրքրված է գործընթացով
18:30
Թեհրանի գրքի փառատոն
Էրդողանն Ալիևին կկանգնեցնի ընտրության առջև
Հրազդանում կրակոցներից 2 մարդ է մահացել․ մեկը «Դերոյի Արսենն» է
Իրանի նախագահի մահվան մեղադրանքը կուղղվի Իսրայելին
18:22
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
Ովքեր կառաջադրվեն Իրանում. գլխավոր մրցակիցները
Աննա Վարդապետյանի հրավերով Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը
Բաքուն Իրանի նախագահի զոհվելու առթիվ ակնարկներ է անում՝ խեղաթյուրելով փաստերը
17:50
ՆԱՏՕ-ի առանձին երկրներ Ուկրաինայում արդեն վերապատրաստում են զինված ուժերի մարտիկներին. Էստոնիայի վարչապետ
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի ռուսաստան նվազել են, դեպի ամն՝ ավելացել
Կասեցվել է արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը
17:30
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ևս երեք պաշտպանական կոնցեռնների նկատմամբ
Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները
Կիրանցի մոտից 14 անձ բերման է ենթարկվել
ԱԺ նիստերի օրակարգում 19 հարց է ընդգրկվել
Հայաստանում Իրանի դեսպանությունում կբացվի սգո մատյան
Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում
ՄՔԴ-ն դիմում է ներկայացրել Նեթանյահուի, Գալանտի և ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդների ձերբակալման հրամաններ ստանալու համար
Սիրիայում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
Մենք դեռ ոչ մի փակված աղբավայր չունենք, քանի դեռ նորը չենք կառուցել՝ հինը չենք կարող փակել
Մեհրաբյան online
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դանակահարել են Իջևանի անտառտնտեսության պարեկին
2023 թվականին հայաստանում բնակչության մեկ շնչի հաշվարկով ներքին արդյունքը կազմել է 8170 ամն դոլար
16:41
Աշխարհի տարբեր երկրներ և կառույցներ արձագանքել են ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Ռայիսիի և այլ պաշտոնյաների զոհվելուն

Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ

Կառավարությունում ստեղծվել է ատոմային էներգետիկայի հարցերով հանձնաժողով, որն ուսումնասիրում է ամբողջ աշխարհի շուկան և հավաքագրում ամենանպատակահարմար առաջարկները։

«Ատոմային էներգետիկան՝ որպես Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման մեխանիզմներից մեկը» թեմայով պանելային քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայկական ատոմային էլեկտրակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը։

Նա նշեց, որ Հայաստանին անհրաժեշտ է այսօրվանից մտածել ատոմային նոր էլեկտրակայանի կառուցման մասին։

« Հայաստանն այս առումով առանձնահատուկ երկիր է և մի քանի պահանջներ ունի։ Առաջին հերթին մեզ համար կարևոր են անվտանգության և սեյսմակայունության հետ կապված հարցերը, դիտարկում ենք ֆինանսական, լոգիստիկ ասպեկտները և այլ շատ ու շատ հարցեր։

Ինչպես գիտեք, 2023 թվականի փետրվարին «Ռուսատոմ Էներջի պրոջեկտս»-ի մեր գործընկերները հայկական կողմին են փոխանցել Հայաստանում 1200 մեգավատ հզորությամբ երկու էներգաբլոկի կառուցման նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը։ Նրանք մեր այդ բոլոր պահանջները և խնդիրները հաշվի են առնում, և այդ նախագիծը արդեն մեր ձեռքի տակ է։

Աշխատում ենք նաև հարավկորեացի մեր գործընկերների հետ, որոնք առաջարկել են 1000, 1400 մեգավատ հզորությամբ էներգաբլոկներ, ինչպես նաև մոդուլային ատոմային ռեակտորներ։ Ուսումնասիրում ենք նաև ֆրանսիական տարբերակը։ Ուսումնասիրում ենք նաև ամերիկյան մոդուլային ռեակտորները: Եվս մեկ անգամ շեշտեմ, որ մենք առաջին հերթին ուշադրություն ենք դարձնելու անվտանգությանը, ֆինանսական նպատակահարմարությանը և լոգիստիկային»,- ասաց Վարդանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում