Wednesday, 12 06 2024
Ուսանողի սպանության մեղավորը ոչ թե 21-ամյա երիտասարդն է, այլ կեղծ ցուցմունք տված նրա ընկերը
Ցանկություն չունենք շենք գրավելու. Գալստանյանը աջակիցներին վերադարձրեց «ճամբար»
17 ոստիկան վնասվածքներով հիվանդանոցում են. ոստիկանապետ
«Գործ ունենք ոչ թե հոգևորականի, այլ ռեվանշիստ, բիզնեսմեն տերտերի հետ»․ Պապոյան
Կադրերում երևում է՝ ինչպես են ցուցարարները հրահանգով հարձակվում ոստիկանական պատի վրա
ՔԿ-ն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ
Ինչպես է սրբազանը հարձակվում ոստիկանների վրա. կադրեր բախումներից
«Բերանդ լվա», «Անբարոյական». Փաշինյանի ելույթի ժամանակ կրկին կրքերը թեժացան
Եթե պարզվի օրենքից դուրս որևէ բան է տեղի ունեցել, կլինի արձագանք. Փաշինյան
«Պետք եղավ Էշով կգանք, պետք եղավ՝ մետրոյով». Գալստանյանը սպառնում է բռնել Փաշինյանին
Գնա՞նք բռնելու Փաշինյանին. Գալստանյանը դիմեց ցուցարարներին
Լավ տղերքով հավաքվեք, ես՝ մենակ, Գալստանյանը ՔՊ պատգամավորներին «ռազբորկի» կանչեց
Ապօրինի ուժ չի կարող կիրառվել. Փաշինյանը՝ ոստիկանների կիրառած միջոցների մասին
Կինը հայհոյում է. եթե տիկին Կյուրեղյանին չկառավարեք, ինձնից չնեղանաք. Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին
Փաշինյանը խոստացավ աշխատել իր վրա և օրինակելի դառնալ Օհանյանի համար
Փաշինյանը խոստացավ աշխատել իր վրա և օրինակելի դառնալ Օհանյանի համար
Չեմ կասկածում՝ պատերազմի ռիսկը կառավարելով պիտի ստանանք տևական խաղաղություն. Փաշինյան
Լուսաձայնային նռնակը պայթում է, երբ ցուցարարը փորձում է այն հետ նետել ոստիկանների վրա
«Այսօրվա հարձակման գլխավոր պատասխանատուն Գարեգին Բ-ն է»․ Ռուբինյան
«Նման ամպրոպ առաջին անգամ եմ տեսնում»․ Սուրենյան
ՄԻՊ-ը տեսակցել է հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ․ ՀՀ առողջապահության նախարարություն
22:45
ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն
«Հարավային Օսեթիան Ռուսաստանի հետ միավորումը հետաձգեց. Վրաստանը ստանու՞մ է, թե՞ վճարում»:
Թուրքիայում միշտ վտանգ են կանխատեսում Հայաստանից. եթե բան չգտնեն, կասեն՝ քրդական ճամբար կա այնտեղ
Հայաստանը առիթ չունի խուճապի մատնվելու. Մակրոնի հրաժարականի թեման ավելորդ դրամատիզացվում է
Անկառավարելի իրավիճակ. ցուցարարները ագրեսիվ վարք են ցույց տալիս
21:40
Շվեյցարացի պատգամավորը Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակի պատճառով ընդհարվել է ոստիկանների հետ
Լուրերի արտակարգ թողարկում
Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը. ինչու են կիրառվել հատուկ միջոցներ

Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագիծը:

Որպես նախորդ քննարկումների լրացում՝ վարչապետը նշել է, որ այս ընթացքում բավականին մեծ աշխատանք է իրականացվել և հույս հայտնել, որ այսօրվա քննարկումների արդյունքում եզրակացություններ կարվեն: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ որևէ ռազմավարություն, այդ թվում՝ ժողովրդագրության ռազմավարությունը չի կարող գոյություն ունենալ վակուումի մեջ, այսինքն՝ ընդհանուր համատեքստի մաս է: Վարչապետը պարզաբանել է, որ ժողովրդագրությունը, ըստ էության, բնորոշվում է, բառարանային ձևակերպմամբ, որպես գիտություն բնակչության կամ ազգաբնակչության մասին, առնչվում է կյանքի և ապրելու հայեցակարգի հետ: Ըստ վարչապետի, սա կապ ունի վերջին շրջանում առաջարկված քաղաքական քննարկման և բանավեճի հետ, որովհետև ժողովրդագրության ռազմավարության իրականացման արդյունավետությունը քննարկելիս կան բազմաթիվ կետեր, որոնց վերաբերյալ վերաբերմունքը շատ կոնկրետ է և դրական, բայց ամեն անգամ այդ կետերին հասնելիս վստահություն չկա, թե դրանք որքանով են իրատեսական իրագործել և ինչ արդյունքների կբերեն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կարևոր է, թե կյանքի ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում և Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում: «Եթե Հայաստանի Հանրապետության մեր ընկալումն այն է, որ այնուամենայնիվ հայեցակարգային առումով ֆորպոստ է, որի վրա հենվելով՝ մենք պետք է ձգտենք ավելի մեծ կամ ինչպես ընդունված է ասել՝ պատմական Հայաստանին՝ դա կյանքի մի հայեցակարգ է: Եթե Հայաստանի Հանրապետությունը պետություն է, որի խնդիրն իր ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելն ու պաշտպանելն է և այս հենքի վրա սեփական քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունն ապահովելու համար պայմաններ ստեղծելը՝ դա բոլորովին ուրիշ հայեցակարգ է»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, ժողովրդագրական ռազմավարությունը և Հայաստանի ժողովրդագրության ընթացիկ իրադրությունները քննարկելիս հաշվի չեն առնվում մի շարք ակնհայտ գործոններ, մասնավորապես՝ ինչքան մարդ է Հայաստանի Հանրապետությունից արտագաղթել միայն նրա համար, որ իր երեխան չհայտնվի խրամատում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոչ ոք չունի վիճակագրություն, թե այս կոմբինացիայի առումով Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի է զրկվել պատշաճ կրթություն ստանալու հնարավորությունից: Մինչդեռ, վարչապետի համոզմամբ, այդ մարդիկ հսկայական պոտենցիալ ունեին, ամենատարբեր ոլորտներում կարող էին շատ մեծ հաջողությունների հասնել: Ամփոփելով խոսքը՝ վարչապետն ընդգծել է՝ սա չի նշանակում, որ պետք է վերանայել ռազմավարությունը, այլ անհրաժեշտ է այն դիտել այս լույսի ներքո:

Հաջորդիվ՝ ներկայացվել են նախորդ քննարկումների արդյունքում կատարված աշխատանքները. ժողովրդագրական կանխատեսումների մոդելի վերանայում՝ հաշվի առնելով մարդահամարի արդյունքները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության ժողովրդագրական բնութագրի վերլուծություն և ներառում ռազմավարության մեջ, ռազմավարության ֆինանսական գնահատման հաշվարկի ամփոփում:

Անդրադառնալով ռազմավարական նպատակներին՝ ծնունդների աճ, մահերի նվազում, արտագաղթի նվազում և ակտիվ ծերության ծրագրերի իրականացում, նշվել է, որ վերանայված կանխատեսման մոդելը բազային սցենար է և ժողովրդագրական ռազմավարության գործողությունների ծրագիրը, մշտադիտարկման շրջանակը և ֆինանսական մոդելը կառուցված է հետևյալ երկու սցենարների վրա՝ արագացված սցենար և իներցիոն սցենար:

Մանրամասներ են ներկայացվել ժողովրդագրական ռազմավարության հիմնական ազդեցությունների վերաբերյալ: Ըստ այդմ՝ այն կհանգեցնի բնակչության ծերացման աճի նվազմանը, բնակչության երիտասարդացման աճին, կնվազեցնի եկամուտ-սպառման տարբերությունը՝ ավագ սերնդին ներգրավելով սոցիալ-տնտեսական գործունեության մեջ, Հայաստանն էապես կխթանի իր մարդկային ներուժի զարգացման ինդեքսը՝ դրանով իսկ նվազեցնելով առաջատար երկրների հետ առկա տարբերությունը և այլն:

Ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ ռազմավարության տարբեր կետերի շուրջ:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է պատրաստել քննարկումներն ամփոփող զեկույց, որի հիման վրա ռազմավարության նախագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը և կնախանշվեն հետագա քայլերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում