Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

«Պուտինին այլ բան չի մնում, քան անեծքներ «փսխելը»». աշխարհը հասկանում, բայց արդյոք ընդունում է ՀՀ դիրքորոշումը. Ալեքսեյ Կաժարսկի

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պրահայի Կարլովի համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս Ալեքսեյ Կաժարսկին։

– Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները երկիրը դրել են բավականին բարդ դրության մեջ՝ ստիպելով Մոսկվային ուղիներ փնտրել՝ այսպես կոչված բարեկամ երկրների միջոցով պատժամիջոցները շրջանցելու համար։ Անցյալ ամառ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ առնվազն 18 երկիր օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։ Դրանց թվում էին Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Կա՞ վտանգ, որ այս երկրները կհայտնվեն երկրորդային պատժամիջոցների տակ։

-Իմ կարծիքով՝ վտանգ կա։ Գործող ամերիկյան վարչակազմը ցույց տվեց, որ մտադիր չէ խոսքերը քամուն նետել։ Պետք է հասկանալ, որ Ուկրաինային աջակցելը սկզբունքային հարց է, և դա վերաբերում է ոչ միայն բուն Ուկրաինային կամ նույնիսկ ամբողջ Արևելյան Եվրոպային, այլև առկա միջազգային կարգի հիմքերին։ Անցած տարվա ընթացքում արևմտյան կառավարությունները, որպես ամբողջություն, պատրաստակամություն են դրսևորել պաշտպանելու այն, նույնիսկ ի վնաս իրենց կարճաժամկետ տնտեսական շահերի և այն ռիսկերի, որ պատժամիջոցները արևմտյան ժողովրդավարական երկրներում  ներկայացնում են՝ ընտրական ցիկլի տեսանկյունից։

-ԱՄՆ Ֆինանսների  նախարարի օգնականը հասկացրեց, որ Ղազախստանի համար բոլոր մակարդակներում երկրորդային պատժամիջոցների ռիսկը մեծացել է Մոսկվայի հետ համագործակցության պատճառով։ Իսկ Հայաստանը, որն էլ ավելի է կախված Ռուսաստանից, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, կգրավի՞ Արևմուտքի ուշադրությունը, թե՞ «աչք կփակեն» Հայաստանի վրա՝ հաշվի առնելով մեր բարդ վիճակը։

-Սկզբունքորեն դա նույնպես չի կարելի լիովին բացառել։ Օրինակ, մենք պատժամիջոցների նկատմամբ ավելի տարբերակված մոտեցում ենք տեսնում նույնիսկ Բելառուսի և այնտեղ իշխանությունը պահող Լուկաշենկոյի նկատմամբ: Սա մասամբ պայմանավորված է 2020 թվականի բելառուսական ցույցերի բարոյական կապիտալով, բայց մասամբ, հավանաբար, ռեժիմի վրա որոշ մնացորդային լծակներ պահպանելու և, օրինակ, պատերազմի լայնամասշտաբ մուտքը կանխելու ցանկությամբ: Հայաստանի պարագայում իրավիճակն, իհարկե, այլ է, և ինձ համար այնքան էլ պարզ չէ, թե ներկայիս իրավիճակում Հայաստանն ինչու պետք է արևմուտքին պետք լինի։ Բայց այստեղ կարևորն այն է, որ պատժամիջոցների կիրառման առումով մեկ  միասնական ալգորիթմ չկա. դա ավելի շատ տակտիկա է,քան ռազմավարության։

-Որքանո՞վ է հասկանալի Հայաստանի չեզոք դիրքորոշումը ուկրաինական պատերազմի վերաբերյալ։ Որքա՞ն ժամանակ նա կկարողանա պահել այն, հնարավո՞ր է, որ ինչ-որ պահի մեր երկիրը կանգնի հստակ ընտրության առաջ։

-Դա «հասկանալի» է այն առումով, որ մարդկանց մեծ մասը, իհարկե, այսպես թե այնպես, տեղյակ է էկզիստենցիալ այն կախվածությունների մասին, որոնց հետ Հայաստանն իրեն թույլ է տվել կապվել։ Իհարկե, սառեցված հակամարտությունները ազդեցության հզոր լծակներ են, որոնք Մոսկվան միշտ ցինիկաբար գործադրել է: Բայց այստեղ կարևոր է նշել, որ «հասկանալը» և «ընդունելը» միշտ չէ, որ նույն բանն են: Հատկապես հաշվի առնելով, որ այն կախվածությունները, որոնց մասին խոսում ենք, առաջացել են և, որ ավելի կարևոր է, շարունակում են պահպանվել, ասենք, ոչ առանց բուն Հայաստանի մասնակցության։ Եվ, մինչդեռ շատերը կարծում են, որ միջազգային իրավունքի տեսանկյունից ճշմարտությունը Հայաստանի  կողմը չէ։

-Ռուսաստանը պաշտոնապես «ոչ բարեկամական» է համարում 49 երկրի։ Ինչո՞ւ է Պուտինը բացահայտորեն կազմում թշնամիների ցուցակները

Սա կարելի է դիտարկել որպես պուտինյան ռեժիմի համընդհանուր մոբիլիզացիոն ռազմավարության մաս («թշնամիները շուրջբոլորն են, մենք պետք է համախմբվենք ղեկավարի շուրջ»), թեև վերջին շրջանում Ռուսաստանի իշխանությունների գործողություններն ավելի շատ նման են հուզական, քան ռացիոնալ պահվածքի։ Նրա վիճակը ողբերգական է. նա իրեն թակարդի մեջ է գցել, որից ելք չկա։ Ելնելով մեր ունեցած տվյալներից՝ կարելի է ենթադրել, որ 2022 թվականի փետրվարին հաշվարկ կար Ուկրաինայի նկատմամբ արագ հաղթանակ տանելու և, հնարավոր էր, նաև «երկրորդ Ղրիմի» էֆեկտը՝  գործող իշխանության վարկանիշի կատաղի աճով։ Փոխարենը նրանք ստացան մաշեցնող  պատերազմ, որը մինչ այժմ տանուլ են տալիս՝ գոնե ի սկզբանե հայտարարված նպատակների առումով, և ծանր հարված Ռուսաստանի միջազգային դիրքին, որից նա կարող է երբեք ուշքի չգալ։ Էլ ի՞նչ է մնացել։ Պարզապես անեծքներ  «փսխել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում