Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Շվեդիայում սկսվել են վերջին 25 տարվա ընթացքում խոշորագույն միջազգային զորավարժությունները

Այսօր Շվեդիայում մեկնարկել են վերջին 25 տարվա ընթացքում խոշորագույն «Ավրորա 23» միջազգային զորավարժությունները։ Ըստ Շվեդիայի պաշտպանության նախարարության՝ դրանք կտևեն մինչև մայիսի 11-ը: Զորավարժություններին մասնակցում են նաև ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան, Լեհաստանը, Նորվեգիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ուկրաինան, Դանիան, Ավստրիան, Գերմանիան և Ֆրանսիան։ Այդ մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Զորավարժությունների նպատակը «զինված ուժերի մարտունակության բարձրացումն է» Շվեդիայի վրա հնարավոր զինված հարձակման դեպքում։

«Մարտունակության բարձրացման, ստուգման և ցուցադրման հիմնական միջոցներից մեկը զորավարժություններն են, – նշում են պաշտպանության նախարարությունում։ – Մեր գործընկեր երկրների զինվորական ստորաբաժանումների հետ միասին մենք ամրապնդում ենք անվտանգությունը՝ միաժամանակ բարձրացնելով Շվեդիայի օպերատիվ ներուժը»։

Զորավարժությունները տեղի կունենան օդում, ցամաքում և ծովում, բայց հիմնականում՝ Շվեդիայի հարավում, ինչպես նաև Գոտլանդ կղզում։ Դրանց կմասնակցի մոտ 26 հազար զինվորական բոլոր ստորաբաժանումներից: Կործանիչները, ուղղաթիռները, փոխադրական և հատուկ թռիչքները կիրականացվեն մի քանի տարբեր ռազմաբազաներից և քաղաքացիական օդանավակայաններից: Թռիչքային պատրաստության հիմնական շրջանը գտնվում է հարավային և կենտրոնական Շվեդիայում և գործում է շուրջօրյա՝ ապրիլի 24-ից մինչև մայիսի 11-ը:

Ինչպես Շվեդիայի ռադիոյին տված հարցազրույցում պարզաբանել է Սկարաբորգի գնդի մայոր Մարկուս Հեդը, զորավարժությունների հիմնական մասերից մեկը կլինի «ընդունող երկրի կողմից օգնության ստացումը, ինչպես նաև օտարերկրյա ստորաբաժանումների կողմից օժանդակությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում