Sunday, 19 07 2026
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը

Նիկոլ Փաշինյանի ուշագրավ որոշումը դեսպանի հոդվածից հետո

Հայաստանի վարչապետի որոշմամբ Արտաշես Պետրոսյանն ազատվել է Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդի պաշտոնից: Դիվանագիտական առաքելություններին առնչվող այդօրինակ որոշումները պետական կառավարման ընթացակարգում սովորական բան են, սակայն տվյալ պարագայում վարչապետի որոշմանը որոշակի իմաստով «անսովորություն» կամ ուշագրավություն է հաղորդում այն, որ Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդի պաշտոնից Պետրոսյանին ազատվելու որոշումը վարչապետը ստորագրում է Հայաստանում Չինաստանի դեսպանի՝ նախօրեին հրապարակած ծավալուն հոդվածից հետո: Հոդվածը վերաբերում էր հայ-չինական հարաբերությանը, Մետաքսի ճանապարհի պատմական արմատներին և ներկայիս հեռանկարներին, որոնք Չինաստանի աշխարհաքաղաքականության առանցքային, ողնաշարային բաղադրիչ են:

Չինաստանի դեսպանը հայտարարում էր Հայաստանի հետ գործակցելու Պեկինի պատրաստակամությունը, միաժամանակ անում բավականին ուշագրավ հրավեր. «Հրավիրում ենք հայ ընկերներին այցելել Չինաստան, սեփական աչքերով տեսնել չինական հասարակության զարգացումն ու փոփոխությունը, սերտորեն շփվել չինացի գործընկերների հետ և ակտիվորեն մասնակցել Չինաստանում անցկացվող բարձր մակարդակի միջազգային միջոցառումներին, ինչպիսիք են չինական միջազգային ներմուծման ցուցահանդեսը, սպասարկման վաճառքի ցուցահանդեսը, կանտոնյան ցուցահանդեսը, սպառողական ապրանքների ցուցահանդեսը և այլն։ Առաջարկում ենք ցուցադրել Հայաստանի  շահավետ ոլորտները ու բարձրորակ արտադրանքը չին բարեկամներին, փնտրել երկու կողմերի համագործակցության նոր հնարավորություններ, ակտիվորեն մասնակցել «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնությանը և ստեղծել համագործակցության նոր աճի կետեր օդատիեզերական արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, թվային տնտեսության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում», գրում է դեսպանը: Նրա՝ հրավերի մասին այդ խոսքերում համենայն դեպս նշմարվում է որոշակի տողատակ, որով դիվանագիտորեն արտահայտվում է Հայաստանի ոչ բավարար աշխուժության, նախաձեռնողականության մասին, տնտեսական գործակցության հարցերում հայ-չինական կոմունիկացիայի ոչ բավարար դինամիկայի մասին: Իսկ առևտրային կցորդը հենց այն կարգավիճակն է, որի աշխատանքային արդյունավետությունը պետք է չափվի այդ իրողություններով:

Իհարկե որևէ կերպ չունենք պնդելու հիմքեր, որ Նիկոլ Փաշինյանը նկատել է հենց այդպիսի դժգոհություն, և ըստ այդմ «արձագանքել» վերը հիշատակված որոշումով, կամ ինքն է եղել դժգոհ և որոշումը դրա հետևանք է: Միանգամայն հնարավոր է, որ գործ ունենք դիվանագիտական ռոտացիայի պարզ իրողության, կամ աշխատանքային այլ նշանակություն ունեցող շարժառիթների հետ: Բոլոր դեպքերում, սակայն, ուշագրավ է, որ հենց Չինաստանի դեսպանի՝ հայ-չինական հարաբերությանը վերաբերող բազմիմաստ և բազմաշերտ հոդվածից հետո Հայաստանի վարչապետը որոշում է ստորագրում ազատել Արտաշես Պետրոսյանին Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդի պաշտոնից, որում Պետրոսյանին Փաշինյանը նշանակել էր ընդամենը մեկուկես տարի առաջ՝  2021 թվականի սեպտեմբերին: Պետրոսյանը 2018 թվականին եղել էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակում և դարձել ԱԺ պատգամավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում