Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

«Սուրմալուի» շահագործվող մասում տեսչական մարմինը կանոնավոր հսկողություն է իրականացնում

Գործող կարգավորումներով տեսչական մարմնի կողմից շենքերի կամ այլ օբյեկտների մասով տեխնիկական անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնելիս հայտնաբերվում են հետագա շահագործման հետ կապված բարձր ռիսկեր: Այդ պայմաններում տվյալ օբյեկտի շահագործումը կասեցնելու որոշում է կայացվում, սակայն գործնականում այդ որոշումների կատարման ապահովման արդյունավետ մեխանիզմները բացակայում են, և վերահսկողությունը նպատակին չի ծառայում: «Հրդեհային անվտանգության մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացնելիս այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը: Հարցը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 5-ի նիստում:

Հստակեցվում են տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերին, որոշումներին և կարգադրագրերին ներկայացվող պահանջները: Առաջարկվող կարգավորմամբ սահմանափակող ակտն ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է լինելու կատարման ոչ ուշ, քան դրանով սահմանված ժամկետում և վերադասության կարգով դրա բողոքարկումը չի կասեցնելու դրա գործողությունը կամ կատարումը: Տեսչական մարմնի վարչական ակտերը կամովին չկատարելու դեպքում դրանք ենթակա են լինելու հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է տեսչական համակարգի բարեփոխումներով, ոլորտում համալիր լուծումներ իրականացնելու հնարավորությամբ, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից հետո վերահսկողությամբ:

«Սուրմալուի» շահագործվող մասում տեսչական մարմինը կանոնավոր հսկողություն է իրականացնում. այս մասին հայտնել է Արմեն Դանիելյանը: Նա նշել է, որ վերանայվում են տեսչական համակարգի արդյունավետությունն ու կատարմանն ուղղված միջոցառումները և հավելել, որ վարչական իրավախախտումներ սահմանելու փոխարեն պետք է գնալ կոնկրետ ռիսկը նվազեցնելուն կամ վերացնելուն ուղղված միջոցառումներ սահմանելու ճանապարհով: Ըստ զեկուցողի՝ նպատակահարմար է ցանկացած դեպքին և ոլորտին բնորոշ մեխանիզմների քննարկումը:

«Կլրացվեն առկա իրավական բացերը, և տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները կդառնան առավել արդյունավետ? բացահայտված և չվերացված իրավախախտումներից խուսափելու և դրանով մարդկանց անվտանգությանը, կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները բացառելու նպատակով»,- հարակից զեկույցում նշել է հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը և առաջարկել կողմ քվեարկել:

Արծվիկ Մինասյանը կարևորել է հրդեհային անվտանգության ոլորտում փոփոխությունները և առաջարկել քննարկել հավատարմագրման համակարգի միջոցով ռիսկերի նվազեցման ներդրման մեխանիզմը: Այսինքն՝ մասնավոր ոլորտում հավատարմագրված գիտելիք և փորձառություն ունեցող կազմակերպությունն օբյեկտում կիրականացնի մասնագիտական պատշաճ գնահատում, և նրա կողմից տրված եզրակացությունը կդառնա ռիսկերի նվազեցման և հետագայում տեսչական մարմինների աշխատանքային ծրագրերի մշակման հիմք:

Ի պատասխան՝ Արմեն Դանիելյանը նշել է, որ չեն շտապում բոլոր ուղղություններով գործառույթը տեղափոխել հավատարմագրման դաշտ, քանի որ նախ պետք է հասկանալ՝ արդյո՞ք բիզնեսին հետաքրքիր է մտնել այդ ոլորտ և պետական պարտականությունն իր վրա վերցնել: Նա տեղեկացրել է, որ այս պահին արդեն սննդամթերքի անվտանգության ոլորտում դիտարկվում է նման համակարգի ներդրման ինստիտուտը: Զեկուցողի խոսքով առաջարկը, ընդհանուր առմամբ, ընդունելի է, այդ ուղղությամբ քայլեր իրականացվում են:

Քվեարկության արդյունքում նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում