Thursday, 02 05 2024
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել

Չպետք է ընդունենք հակառակորդի առաջխաղացումը, պետք է պարտադրենք, որ վերադառնան խորհրդային սահմաններին  

Նախօրեին ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով:

2022թ. օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամուրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով և իր հարակից տարածքով վերահսկվում էր ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից:

Համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև նախօրեին ձեռքբերված պայմանավորվածությունների երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում:

Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:

Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ:

Խնդրո առարկա հատվածում ՀՀ բանակը դիրքեր չի ունեցել, որովհետև դիրքեր տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա: Իսկ սահմանի այդ հատվածի պահպանությունը պետք է անցներ սահմանապահ զորքերին՝ համաձայն վերը հիշատակված պայմանավորվածության:

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քարտեզագետ և աշխարհագրագետ Ռուբեն Գալիչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ Հայաստանը մեկ տարի ժամանակ ուներ Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը պատրաստելու և սահմանը որոշելու համար, բայց ոչ մի բան չի արել. «Նույն գործողությունը եղավ Լաչինը հանձնելիս, մենք համաձայնագրով երեք տարի ժամանակ ունեինք, բայց մեզ 1,5 տարի հետո ասացին պետք է Լաչինը տաք: Ադրբեջանը շտապեցնում է, որ ամեն ինչն իր օգտին լուծի: Ստացվում է, որ 5 տեղում ադրբեջանցիներն առաջ են եկել, իսկ մենք էսկալացիա թույլ չտալու համար ոչինչ չենք արել: Այսինքն մենք սահման չունենք, սահմանապահ չունենք, ոչինչ չունենք այնտեղ: Ադրբեջանը որտեղ ուզում գալիս է: Գուցե վաղն էլ կմտնի, կասի Հայաստանի ամբողջ տարածքը մերն է ու խնդիրը կվերջանա: Ինչպե՞ս կարելի է մեկ տարի նստել, ոչինչ չանել: Արդյոք միտումնավոր է արվում, որ հողերը տանք Ադրբեջանին, լրիվ անհասկանալի է: Սա անփույթ վերաբերմունքի արդյունք է, ուշացած, ժամանակին քայլ չանելու հետևանք է: Բայց մենք չպետք է ընդունենք իրենց առաջխաղացումը, պետք է պարտադրենք, որ վերադառնան խորհրդային սահմաններին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է սահմանազատմանը, Գալիչյանն ասաց. «Քարտեզները գծված կան, մեր ՊՆ-ն մանրակրկիտ քարտեզն ունի, թե սահմանը որտեղով է անցնում: Մենք պետք է սահմանապահ դրած լինեինք այնտեղ, չենք դրել, իրենք էլ առաջ են եկել ու միանգամից սկսել են իրենց դիրքերի շինարարությունը: Օղակը սեղմում են, մենք էլ էսկալացիա թույլ չտալու համար ոչինչ չենք անում:

Երբ Լաչինի միջանցքը փակեցին 3 ամիս առաջ, ես դեռ այն ժամանակ ասել եմ, որ սա առաջին քայլն է, հետո էլ փակելու են Կոռնիձորի մասը: Նույնիսկ կամուրջը, որն իրենք են կառուցել, ամբողջը կարող են փակել: Մենք հանգիստ նտած, ինչ ասում են, անում ենք: Մենք անընդհատ բողոք ենք ներկայացնում, բողոքի փոխարեն զորք պետք է ուղարկեն և դուրս հանեն մեր տարածքից»:

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում