Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Հայաստանի բրենդը և քաղաքական ճգնաժամը՝ կողք-կողքի

Մարտի 28-30-ը Միացյալ Նահանգներում տեղի կունենա «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը, որին նախագահ Ջո Բայդենը մասնակցելու հրավեր է ուղարկվել 120 երկրի, այդ թվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան ու Իրանը, և ոչ Ռուսաստանը համաժողովին հրավիրված չեն։

Հայաստանի իշխանությունները շարունակում են թմբկահարել, որ աշխարհում Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է։ Այդ հանգամանքը թերևս կարող է դիտարկվել ոգևորող, գոհացուցիչ լույսի ներքո, միաժամանակ նաև՝ ոչ այնքան:

Բանն այն է, որ, եթե անկախությունից 30 տարի անց Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է, ապա դա նշանակում է, որ մսխվել է 30 տարի: Որովհհետև Հայաստանն ուներ թերևս բավարար ներուժ այս երեք տասնամյակի ընթացքում աշխարհին ներկայանալ բոլորովին այլ բրենդավորումով, ժողովրդավարությունը դիտարկելով երկրի համար վաղուց օրինաչափ և հասարակական-քաղաքական կյանքի նորմ դարձած իրողություն: Հայաստանն այդ երեք տասնամյակի ընթացքում ուներ բավարար ներուժ հաջողելու աշխարհին որևէ հնչեղ հայկական բրենդ մատուցելու տեսանկյունից, լիներ այն տնտեսական որևէ նախաձեռնության կամ նախագծի, թե հասարակական, մշակութային որևէ աշխատանքի տեսքով: Մյուս կողմից, ելնելով անարդյունավետության այն աստիճանից, որով Հայաստանն անցել է նախորդ մոտ երեք տասնամյակը, կարող ենք գոհ լինել, որ այսօր կա գոնե ժողովրդավարության հեռանկարը և Հայաստանը պետք է հետևողական լինի այն պահպանելու և զարգացնելու հարցում:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ այդ աշխատանքի համար անհրաժեշտ միջավայրը գրեթե բոլոր առումներով խիստ անբարենպաստ է, թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ ներքին ու արտաքին գործոնների բերումով: Աշխարհակարգային վերադասավորումների շուրջ աշխարհաքաղաքական մեծ և սուր դիմակայությունը առաջ է բերում լրջագույն մարտահրավերներ, որոնք հավելյալ ծանրություն են առաջ բերում առանց այդ էլ բավականին ծանր խնդրի՝ եղած աշխարհաքաղաքական և նաև աշխարհագրական իրողությունների պայմաններում ժողովրդավարական կայուն զարգացման համար: Առավել ևս, որ կարծես թե ակնհայտ է և այն, որ այդ բարդ միջավայրում ժողովրդավարական առանցքով հասարակական-քաղաքական, պետական համակեցության ձևավորումը, հաստատումը Հայաստանի համար կարևորագույն հենարան է և միաժամանակ գործիքակազմ: Այդպես է եղել միշտ, սակայն անկախության առաջին տարիներին քաղաքակրթական ուժեղ այցեքարտով Հայաստանը նաև այդ գործոնների շնորհիվ հաջողությամբ ավարտած արցախյան առաջին պատերազմից շատ կարճ ժամանակ անց արդեն շարժվում էր մեկ խոսուն այցեքարտի ուղղությամբ՝ կոռուպցիա և դրա վրա հենված ամբողջատիրական համակարգ: Այստեղ է, որ այդ համակարգի վերադարձի բացառումը լոկ քաղաքական համակրանքի կամ հայացքի հարց չէ, այլ ազգային անվտանգության խնդիր: Ըստ այդմ, Հայաստանի ազգային անվտանգությանը սպասարկել ունակ է միայն այն քաղաքական միտքը, որը կապահովի ժողովրդավարության ողնաշարի ամրացում և դրա շուրջ պետական բովանդակության կառուցում, նպատակ դնելով ժողովրդավարությունը Հայաստանի համար բրենդի աստիճանից իջեցնել առօրյա օրինաչափության աստիճան, իսկ սեփական և միջազգային հանրությանը որպես բրենդ մատուցել արդեն ժողովրդավարական Հայաստանում եղած մտքի ձեռքբերումները:

2021 թվականի արտահերթ ընտրությունից հետո Հայաստանում հնչեց քաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին գնահատական, այդ թվում նաև քաղաքական իշխանության ճամբարից: Ընթացիկ քաղաքական իրողությունների տրամաբանության առումով այդ գնահատականը իհարկե զգալիորեն իրավացի է, թեև անգամ այդ տեսանկյունից նկատելի է իրավիճակի զարգացման մեղմ ասած ոչ արդյունավետ հեռանկարի զգալի ռիսկ:

Այդ հանգամանքը իր հերթին պատճառահետևանքային կապով հարաբերվում է Հայաստանի համար առավել մեծ ճգնաժամի հետ, որ շարունակվում է արդեն թերևս երեք տասնամյակ: Եվ, եթե ընթացիկ ճգնաժամը պատերազմի հետևանք էր, ապա պատերազմն ինքը հետևանք էր Հայաստանում եղած այդ մեծ ճգնաժամի, որը շարունակվում է առ այսօր: Եվ կշարունակվի թերևս այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի ձևավորվի լեգիտիմության օրգանական բալանս, այսինքն լեգիտիմ իշխանության ու լեգիտիմ ընդդիմության առկայություն միաժամանակ: Այստեղ է Հայաստանում խորքային քաղաքական ճգնաժամի առանցքը:

Հայաստանը գործնականում հետխորհրդային երեք տասնամյակում այդպես էլ չի ունեցել շրջափուլ, երբ հանրայնորեն լեգիտիմ են թե իշխանությունը, թե ընդդիմությունը: Մեծ հաշվով, մինչև 2018 թվական լեգիտիմության ճգնաժամ ուներ իշխանությունը, իսկ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո լեգիտիմության ճգնաժամը տեղափոխվեց ընդդիմության դաշտ: Ընդ որում, ներդաշնակ, արդյունավետ հավասարակշռությունը կարող է ապահովվել միայն երկուստեք լեգիտիմության պարագայում, այլ ոչ այն դեպքում նաև, երբ կզրոյանա կամ կնվազի քաղաքական իշխանության լեգիտիմությունը և այդ առումով թե իշխանությունը, թե ընդդիմությունը հավասարապես զուրկ կլինեն լեգիտիմությունից: Դա կլինի ոչ թե հավասարակշռություն, այլ արդեն քաղաքական նոր աղետի մեկնակետ: Ըստ այդմ, դրանից խուսափելու և Հայաստանում քաղաքական խորքային ճգնաժամը հաղթահարելու համար Հայաստանը պետք է լուծի լեգիտիմ, սոցիալական և արժեհամակարգային կայուն հենք ունեցող ընդդիմության ձևավորման խնդիր: Հայաստանում այդ խնդիրը բաց է, իսկ խորհրդարանի արտահերթ ընտրությունը ցավոք սրտի ավելի է բացել այն: Դրա պատճառով է, որ ընթացիկ առումով որոշակիորեն կայունացնելով ներքին քաղաքական իրավիճակը, որ գերթեժացել էր պատերազմի հետևանքով, խորհրդարանի արտահերթ ընտրությունն այդուհանդերձ հասարակական-քաղաքական կյանքը չի ապահովել արդյունավետության ուղենիշներով և մեկնակետերով, այլ հակառակը՝ ընդամենը կատարել է առկա խորքային խնդիրների ժամանակավոր ծածկի դեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում