Wednesday, 15 05 2024
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը

Եթե դա չեղավ, Հադրութ հասկացությունը վերանալու է, ինչը կարելի է հավասարեցնել ցեղասպանության

Նախօրեին կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը միջոցներ կձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ։ Նա հիշեցրեց եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որում ասվում է. «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»: Սա նշանակում է որ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջանների, Շահումյանի շրջանի, Գետաշենի, Լաչինի և Լեռնային Ղարաբաղի հարակից այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն, և ես Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել եմ՝ այս թեմայով պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ:

«Հանուն Հադրութ»-ի ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Մենք մի քանի հանդիպում ենք ունեցել ՄԱԿ-ի հետ, այդ թվում այստեղի գրասենյակի ամենաբարձր պաշտոնյաների հետ, և իրենք մեր դիմումներին ի պատասխան նամակ են գրել, որտեղ ընդունում են, որ մեր կարգավիճակը փախստականի նման է, բայց հարցի լուծումը մեր պետության տիրույթում է: Մեր պետությունը պետք է դա անի, ամեն պետություն իր տարածքում գտնվող մարդկանց կարգավիճակը որոշում է՝ փախստական են, թե ոչ: Այսինքն սա Նիկոլ Փաշինյանի հերթական ծամածռություն է, ո՞վ է իրենց խանգարում 2,5 տարում այդ կարգավիճակը տալ: Այնպես չէ, որ իրենք չգիտեն մեր մասին, մենք հանգիստ նստած չենք, բողոքում ենք անընդհատ, ինքն էլ իր խոսում ասաց՝ հադրութեցիք ճիշտ են անում, որ բողոքում են: Բայց հադրութեցին բողոքում է ձեր անգործության դեմ, դուք ո՞ւմ եք ասում, որ հադրութեցին ճիշտ է անում: Մենք փախստականի կարգավիճակի հարցով դիմել ենք միգրացիայի վարչություն, մեզ պատասխանել են, որ ձեր հարցերով սոցապն է զբաղվում: Սոցապը թող սոցիալական հարցերով զբաղվի, նա ի՞նչ կապ ունի քաղաքական հարցերի ու կարգավիճակի հետ: Այսինքն՝ 2,5 տարի խուսափել են, հիմա եկել, որոշել են նման բաներ հայտարարել»:

Հայրյանի կարծիքով՝ այստեղ հարցն ուրիշ տիրույթում է. «Եվրոպայից մատ են թափ տվել, ասել՝ ինչո՞ւ ձեր փախստականներով չեք զբաղվում, դրա համար ժրել է: Եվ ԱՄՆ-ի, և Ֆրանսիայի դեսպանատներում, և ՄԱԿ-ի գրասենյակում մեզ ասել են, որ այդ հարցը մեր պետության տիրույթում է: Ես ասել եմ՝ այդ մարդիկ չեն զբաղվում, գոնե իրենց հասկացրեք, որ իրենք պետք է զբաղվեն: Հիմա Նիկոլ Փաշինյնը հայտարարում է, որ հանձնարարել է ԱԳՆ-ին, որ դիմի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարին, որ նա այդ հարցերով զբաղվի: Սա, ինչպես ասացի, Նիկոլ Փաշինյանի հերթական ծամածռությունն է»,-ասաց Լևոն Հայրյանը:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի գլխավոր հանձնակարատի երաշխավորության տակ Ադրբեջանի քաղաքացի դառնալուն, նա ասաց. «Ես դա մեծ սիրով կզիջեմ Նիկոլ Փաշինյանին ու իր ՔՊ-ին, թող իրենք գնան Ադրբեջանի իրավասության տակ ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի հովանու ներքո ապրեն: Մենք Հադրութ և Արցախի մնացած տարածքներ վերադառնալու ենք միայն այն ժամանակ, երբ Արցախն ունենա հայկական կարգավիճակ, այսինքն՝ կամ անկախ լինի, կամ Հայաստանի կազմում: Մնացած ամեն ինչն Ալիևի ցեղասպան քաղաքականության շարունակությունն է:

Հայաստանը պարտավոր է մտածել հայ ազգի բոլոր ներկայացուցիչների մասին և անել այն, ինչ հայ ազգի ներկայացուցիչներն ուզում են, այլ ոչ թե այն, ինչը պահանջում են Պուտինը և Ալիևը»:

Լևոն Հայրյանը տեղեկացրեց, որ իրենք դեռ վաղուց որոշել էին, որ բողոքի ակցիա են կազմակերպելու. «Մենք այդ հարցերով հանդիպել ենք ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Ես նրան հստակ ասել եմ՝ մենք Ադրբեջանի իրավասության տակ չենք ապրելու: Նրանք, որոնք ուզում են թեկուզ ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի հովանու ներքո մեզ վերադարձնել, այդ քաղաքականությունը պարզ դավաճանություն է, դա ցեղասպանության շարունակություն է, ուրիշ ոչ մի բան: Դեռ չի ծնվել այնպիսի մարդ, որ կարողանա կենդանական բնազդներին իշխի: Հիմա թուրքական կենդանական բնազդը իրեն հուշում է, որ հային պետք է վերացնի, որովհետև հայի տարածքի վրա նստած է: Իրենք դա չեն մոռացել ու չեն մոռանալու: Հայաստանի ու Արցախի գոյության միակ պայմանն ուժեղանալն է: ՄԱԿ-ից թող խաղաղապահ ուժեր ուզեն, ոչ թե ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի թեման առաջ բերեն»,-ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավարը:

Նա հավելեց, որ եթե հայկական Արցախ չեղավ, այնտեղ հայ չի մնալու, իսկ եթե Արցախում հայ չմնաց, Հայաստանը չի լինելու. «Մեր պահանջն է մեզ տալ փախստականի կարգավիճակ: 2,5 տարի մեզ այդ կարգավիճակը չեն տվել, հիմա խոսում են ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի հովանու ներքո փախստականները վերադառնան»: Փախստական կա՞, որ վերադառնան: Սկզբից մեզ փախստականի կարգավիճակ տվեք, հետո պահանջեք, որ մեզ վերադարձնեն: Ալիևն ասել է՝ նրանք Հայաստանի քաղաքացիներ էին, որոնք ժամանակավոր ապրում էին Հադրութում: Հաջորդը, մեզ արդեն հայրենազրկել են, գոնե այստեղ մեզ համար համայնք սարքեք, մենք համայնքով ապրենք: Եթե դա չեղավ, Հադրութ հասկացությունը վերանալու է, ինչը կարելի է հավասարեցնել ցեղասպանության: Եթե ոչ մի պահանջը չեն կատարում, թող մեզ հանձնեն մի երրորդ պետության, որ այնտեղ փախստականի կարգավիճակ էլ կարողանանք ձեռք բերել, համայնքով էլ կկարողանանք ապրել»,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում