Այն, ինչ կատարվում է Վրաստանի հետ, պրոեկտվում է նաև Հայաստանում. դա շատ վտանգավոր է. Թուրքիան Արևմուտք չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
Ինչ վերաբերում է Նեդ Փրայսի հայտարարությանը, որ ԱՄՆ-ն միջնորդ չէ և նպատակ չունի ռուսական կողմին մրցակից դառնալ, Գևորգյանը նկատեց. «ԱՄՆ-ն արձագանքում է այն առաջարկներին, որ գալիս է տարածաշրջանի երկրներից: Եթե Հայաստանից լուրջ առաջարկ չկա, ԱՄՆ-ն կներգրավվի այնքան, որքան հրավիրում են»: