Sunday, 16 06 2024
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞

ՀՀ իշխանությունների առջև բարդ խնդիր է դրված, ոչ մի պարագայում չպետք է օգնել ագրեսոր պետությանը՝ պատժամիջոցները շրջանցելու հարցում

ԱՄՆ արդարադատության, առևտրի և գանձապետական դեպարտամենտները հինգշաբթի՝ մարտի 3-ին, համատեղ ծանուցում են տարածել՝ Ուկրաինայի հետ ՌԴ ագրեսիվ պատերազմի համար վերջինիս դեմ պատժամիջոցների շրջանցումը կանխարգելելու առնչությամբ։ Այդ մասին հայտնում է «Reuters» գործակալությունը։

Գործարարները պետք է տեղյակ լինեն Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումներն ու պատժամիջոցները չեղարկելու համար կիրառվող մարտավարություններից։

Ուղեցույցում նշվում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հայաստանը, Թուրքիան և Ուզբեկստանը, որոնք օգտագործվում են որպես «տարանցման կետեր»՝ «անօրինական կերպով սահմանափակված ապրանքները Ռուսաստան կամ Բելառուս ուղղորդելու համար»:

«Բոլոր շերտերի ձեռնարկությունները պետք է պատասխանատու լինեն՝ իրականացնելով համապատասխանության խիստ հսկողություն», – ասվում է համատեղ ծանուցման մեջ:

Իրավապաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ եթե հրապարակված երկրների ցանկն ամբողջական է, ապա մտահոգիչ է, որ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ պետություններից միայն Հայաստանի անունն է ներառված.«Հայաստանի իշխանություններին այս հանգամանքը պետք է շատ խիստ մտահոգի։ Սա շատ լուրջ ուղերձ է Հայաստանին՝ այն իմաստով, որ Հայաստանը դիտարկվում է որպես ռիսկային պետություն։Ի տարբերություն՝ Թուրքիայի կամ Չինաստանի նման պետությունների, որոնք իրենց տարածքների նկատմամբ ունեն շատ ավելի մեծ ինքնիշխանություն, վերահսկողության ավելի արդյունավետ մեխանիզմներ, Հայաստանում ավելի բարդ իրավիճակ է։ Ռիսկն այդ պետությունների դեպքում՝ ավելի շատ պայմանավորված է իշխանությունների կողմից ակտիվ խախտումների հնարավորության մասին։ Իսկ Հայաստանի պարագայում, ռիսկն, այնուամենայնիվ պայմանավորված է նրանով, որ իշխանությունները կարող են պատշաճ կամք չդրսևորել, եթե Հայաստանի տարածքն օգտագործվի պատժամիջոցների տակ գտնվող ապրանքամիջոցները Հայաստանի տարածքով Ռուսաստան տեղափոխելու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Սաքունցի՝ այստեղ ավելի շատ ոչ թե ակտիվ գործողության կամ խախտման մասին կարող է խոսք գնալ, այլ ակտիվ կանխարգելելու նպատակով գործողություններ չանելու մեջ.«Եվ սա բավականին լուրջ ուղերձ է, լուրջ խնդիր։ Այնպես չէ, որ մենք չենք մտահոգվում, որ Հայաստանը կարող է օգտագործվել որպես տարանցիկ երկիր։ Նման մտահոգություններ ունենք՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության մեծ ազդեցությունը՝ քաղաքական, տնտեսական, ռազմական ուղղություններով։ Սա պետք է սթափեցնի ՀՀ իշխանություններին ու նրանց մղի վարքագիծը փոխելու»։

Մեր այն դիտարկմանը, թե մինչ այժմ ՀՀ իշխանությունները գոնե առերևույթ կարողացել են խուսափել Ռուսաստանին այդ հարցում օգնելուց, իրավապաշտպանն արձագանքեց.«Չեմ կարող այդ մասին որևէ բան ասել, որովհետև ամբողջական տեղեկատվություն չունեմ։ Բոլոր դեպքերում՝ Հայաստանից Ռուսաստան տնտեսական շրջանառություն գոյություն ունի։ Հիմա մաքսային ծառայությունն ինչքանո՞վ է արդյունավետ աշխատում։ Հնարավոր է որոշակի հույսեր կապենք Վրաստանի ծառայությունների հետ, որովհետև այնուեմանյնիվ Վրաստանի տարածքով է գնալու, բայց հաշվի առնելով Վրաստանում իրավիճակի վատթարացումը՝ Ռուսատանի Դաշնության ազդեցության մեծացումը, ռիսկերը կանխարգելելու կամ բացահայտելու հնարավորությունները, ըստ էության, նվազում են։ Վրաստանում իրավիճակի վատթարացումն ուղղակի հետևանք է Ռուսաստանի ազդեցության մեծացման։ Հայաստանից Ռուսաստան տարանցիկ ճանապարհը Վրաստանով է անցնում և գուցե ունի նաև տնտեսական նկատառումներ՝ պատժամիջոցները շրջանցելու իմաստով»։

Արթուր Սաքունցի խոսքերով՝ ՀՀ իշխանությունների առջև արդարացիորեն շատ լուրջ հարց է դրված.«Որովհետև ագրեսոր պետությանը որևէ աջակցություն չպետք է լինի և Հայաստանն ուզած-չուզած պետք է մասնակցի այդ պատժամիջոցներին»,-նկատեց նա։

Արդյոք այդ մասնակցությունն էլ ռուսական կողմից ռիսկեր չի առաջացնի, մեր զրուցակիցն ասաց.«Սա Հայաստանին նաև դրդում է այլընտրանքային միջոցներ գտնել՝ նկատի ունեմ էներգետիկ ոլորտում.. Հայաստանի իրավիճակը բավականին բարդ է, բայց սա չի նշանակում, որ լուծում չպետք է գտնվի»,-եզրափակեց Սաքունցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում