Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 19-ին մասնակցել է «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող Միջազգային պաշտպանական համաժողովի բացմանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, համաժողովի ընթացքում քննարկվելու են անվտանգության և պաշտպանության ոլորտի արդի մարտահրավերները և դրանց լուծման ուղիները։







































