Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Քոչարյանի նախագահության ընթացքում վիզուալ գործունեություն չի ծավալվել. ՀՄՀ Հայաստան գործադիր տնօրեն

Օրերս Wikileaks-ի կողմից 2009թ-ի մայիսի 8-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին հրապարակված զեկույցից պարզվել էր, որ Ռ.Քոչարյանը ԱՄՆ դեսպանին իր թերահավատությունն է հայտնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մասին և ասել է. «Դա ամենամեծ բլեֆն էր»` նշելով, որ ծրագրի նախնական փուլում բազմաթիվ քննարկումներ են եղել, թե ինչպես օգնել Հայաստանին, սակայն ի վերջո ոչինչ էլ չի իրականացվել այդ ծրագրի շրջանակներում:

Քոչարյանը նշել էր, թե ծրագրի գումարներից ոչ մի կոպեկ չի ծախսվել իր նախագահության շրջանում: Նա մասնավորապես նշել է, որ երբեք չի հավատացել ծրագրի կենսունակությանը, քանի որ դրա նպատակները երկու հակառակ ուղղություն ունեն: Դեսպան Յովանովիչը հերքել է Քոչարյանի խոսքերը և առաջարկել ծանոթանալ Հայաստանում «Հազարամյակի մարտահրավեր»-ի իրականացվող ծրագրերին: Յովանովիչը նշել է, որ Հայաստանի գյուղատնտեսությանը այդ ծրագրի շրջանակներում մեծ օժանդակություն է ցուցաբերվում:

Քոչարյանը նաև նշել է, որ ինքը չի հասկանում, թե ինչ պատճառով է ԱՄՆ սառեցրել ծրագիրը, ինչին ի պատասխան Յովանովիչն ասել է, որ նման որոշումը կայացվել է 2008թ-ի ընտրություններին հաջորդած բռնությունների կապակցությամբ: Քոչարյանն իր կողմից ավելացրել է, որ ծրագիրը չպետք է քաղաքականացվեր, իսկ Միացյալ Նահանգները չպետք է որևէ մեկին ճնշումների ենթարկեր և կասեցներ երկրի զարգացմանն ուղղված ծրագրերը:

Այսօր «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ – Հայաստան ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանին լրագրողները հարց ուղղեցին Ռոբերտ Քոչարյանի վերոնշյալ հայտարարությունների առիթով. «Ճիշտն ասած մեկնաբանություն չունեմ, որովհետեւ այդ երկխոսության մանրամասները չգիտեմ, չեմ պատկերացնում, բայց կարող եմ ասել, որ իրոք, մեր ծրագիրը իր հիմնական իրականացման փուլ մտավ մոտավորապես 2009 թվականից:

Մինչեւ այդ հիմնականում իրականացվում էր նախապատրաստական, ուսումնասիրման, նախագծային աշխատաքններ, որոնք այդքան վիզուալ չէին: Հիմանական մեր գործունեությունը կարելի է ասել սկսվել է 2009-ի նույնիսկ կեսերից, չհաշված գյուղական ճանապարհների ծրագիրը, որը սկսեցին 2008-ին, բայց հետո սառեցվեց: Այսինքն, այդ առումով, նախկին նախագահը ճիշտ է, իր նախագահության ընթացքում շատ վիզուալ գործունեություն չէր ծավալվում», նշեց Ա.Հովսեփյանը` համաձայնելով կրագրողների այն դիտարկմանը, որ փաստորեն Ռ.Քոչարյանի գործունեության պատճառով է կասեցվել ծրագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում