Wednesday, 15 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Ես քեզ նկատի չունեմ, Լեռնիկ, դու ունևոր տղա չես, դրա համար էլ ունևորներին պաշտպանում ես. Գ. Եղիազարյան

«Երկխոսությունը կլինի, ոչ թե նրա համար, որ իշխանությունները շատ բարի են, այլ այն պատճառով, որ դա իշխանություններին անհրաժեշտ է, սոցիալ-տնտեսական այս իրավիճակից նրանք այլ ելքչունենք, այսօր որոշվում է երկրի ճակատագիրը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը:
Նա վստահություն հայտնեց, որ քաղկալանավորներ չեն լինի` Տիգրան Առաքելյանն ազատ կարձակվի և երկխոսությունը կշարունակվի:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանըևս նշեց, որ երկխոսությունը կշարունակվի, քանզի դա անհրաժեշտ է հասարակությանը, իշխանությանը և հատկապես ՀԱԿ-ին, որը խորհրդարանում ներկայացված չէ և այդ կերպ կկարողանա ներկայացնել իր դիրքորոշումը:
«Եթե այսօր իշխանություններին մեղադրում են մի շարք հարցերում, ապա ես համոզված եմ, որ դրանում իրենց մեղքի բաժինն ունեն նաև իրենց ընդդիմություն համարող ուժերը»,- կարծիք հայտնեց Ալեքսանյանը:
ՀԱԿ-ի ներկայացրած բիզնեսով զբաղվող պատգամավորների ցուցակի մասին խոսելով՝ Ալեքսանյանը նկատեց, որ ՀՀԿ-ի ներսում էլ այդ խնդրի մասին գիտեն, սակայն դա պետք է օբյեկտիվ ձևով հիմնավորվի: Նա նշեց, որ անիմաստ է համեմատել մեծահարուստին մի քանի հեկտար հող ունեցող պատգամավորի հետ: Նա նշեց, որ ինքը համաձայն է, որ իշխանության մեջ էլ կան մարդիկ, ովքեր ավելի ահավոր են, քան ընդդիմադիրներից շատերը: Ալեքսանյանը խորհուրդ տվեց նույն ընդդիմությանը՝ իր շարքերում առկա մեծահարուսների մասին խոսել, ովքեր իննսունականներին հարստություն են դիզել:
Գուրգեն Եղիազարյանն էլ, միջամտելով, խնդրեց նշել ՀԱԿ-ի անդամ երկու հոգու անուն, ովքեր թալանով են զբաղված. «Դուք ձեր ամբողջ համակարգով ձվի մեջ մազ էիք ման գալիս, հարթակում կանգնած տղաներին վարկաբեկող բաներ էիք ման գալիս` չստացվեց: Իմ տան պատից կախած թրերն էիք ցույց տալիս հեռուստատեսությամբ ու ասում, թե իբր ես դրանցով մարդ եմ մորթել Լեոյի փողոցում, դրա փոխարեն Մարտի 1-ի մարդասպաններին բացահայտեիք: Դուք չեք կարող որևէ բան ասել հարթակին կանգնած տղաներից մեկին: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ներկայացրած ցուցակին, ապա եթե իրավունք չունի պատգամավորը բիզնեսով զբաղվել, ապա չպիտի զբաղվի: Ես քեզ ի նկատի չունեմ, Լեռնիկ, ես գիտեմ որ դու ունևոր տղա չես, դրա համար էլ ունևորներին պաշտպանում ես»:
Լեռնիկ Ալեքսանյանն էլ՝ ի պատասխան նշեց, որ ինքը պատասխանատու մարդ է և եթե մի բան հայտարարում է, ապա դրա հիմքերը կան, այդուամենայնիվ, հրաժարվեց անուններ նշել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում