Saturday, 27 04 2024
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին

Ղարիբաշվիլին իր հետաքրքրությունն ունի, բայց Մոսկվան ոգևորված չի լինի արևմուտքի՝ Թբիլիսիի դեմքով միջնորդությանը հայ-ադրբեջանական հարցում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահ Տոյվո Կլաարի հետ։

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի ու աշխարհի անվտանգության միջավայրին և մարտահրավերներին։ «Հերթական անգամ ընդգծվեց Վրաստանի հաջող միջնորդությունը, որի արդյունքում Ադրբեջանն ազատ արձակեց հայ ռազմագերիներին, իսկ դրա դիմաց Հայաստանն ադրբեջանական կողմին հանձնեց ականապատ տարածքների քարտեզները։ Թբիլիսիում կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: Ղարիբաշվիլին պատրաստակամություն է հայտնել շարունակել միջնորդի դերը հարևան երկրների միջև՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։

Վրաստանի հարցերով փորձագետ Առնոլդ Ստեփանյանը կարծում է, որ Թբիլիսին իր հետաքրքրություններն ունի հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարցում և նրա նպատակներից մեկը՝ տարածաշրջանում խաղաղությունն ու տնտեսական ակտիվությունն է։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ստեփանյանն ընդգծեց.«Վրաստանի  նպատակները չեն փոխվում։ Թբիլիսին շատ հետաքրքրված է, որ տարածաշրջանի տնտեսական պոտենցիալ օգտագործվի, իսկ դրա համար պետք է քաղաքական կամք, տարածաշրջանում էլ՝ կայունություն ու խաղաղություն։ Հարցն անմիջապես առնվելու է մարդկանց սոցիալական վիճակին, հետևաբար նաև իշխանությունների քաղաքական վարկանիշին։ Ուստի Թբիլսիին պետք են տարածաշրջանում բաց սահմաններ, նվազագույնը՝ բեռների տեղափոխման համար»։

Թբիլիսին կարո՞ղ է անաչառ միջնորդ լինել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարցում, Ստեփանյանը կարծում է՝ կան հարցեր, որտեղ կարող է, կան հարցեր, որում Վրաստանին չեն թողնի  նման գործառույթ ստանձնել.«Տեսեք, օրինակ,  գերիների հարցը մի դեպքում սատցվեց, չեմ բացառում, որ  կարող է նորից  ստացվել։ Այո՛, Թբիլիսին կարող է լինել բանակցությունների ոչ ֆորմալ հարթակ, բայց հետագայում քաղաքական տեսանկյունից Վրաստանի համար շատ դժվար է լինելու բանակցությունների էֆեկտիվ հարթակ լինել»,-նկատեց մեր զրուցակիցը։

Ըստ մեր զրուցակցի՝ տեխնիկական տեսանկյունից հնարավոր է, եթե մեծ խաղացողները համաձայնեն, որ Վրաստանը  լինի այնպիսի հարթակ, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանն ինչ-որ որոշումներ համաձայնեցնեն։

Ստեփանյանը նկատում է՝ դրա համար պետք է առաջին հերթին կոնսենսուս լինի, այսինքն գոնե Ռուսաստանի համաձայնությունը լինի, ինչն այս փոլում բարդ է պատկերացնել.«Բարդ է լինելու, որովհետև Ռուսաստանը այս փաստով ոգևորված չի լինի։ Այսինքն՝ հազիվ թե ցանկանա, որ Վրաստանն արևմուտքի դեմքով միջնորդական ջանքեր գործադրի»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Ի դեպ՝ Իրակլի Ղարիբաշվիլին միջնորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամության մասին խոսել էր նաև  մոտ մեկ ամիս առաջ՝ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։ Իլհամ Ալիևի, Յոհաննես Հանի հետ կայացած առանձնազրույցի ժամանակ, Վրաստանի վարչապետը շեշտել էր Թբիլիսիի պատրաստակամությունն այդ հարցում։ Ադրբեջանի նախագահն էլ նշել էր, իբրև թե Հայաստանը մերժել է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափը, մինչդեռ Ալիևի պնդումները Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը բազմիցս հերքել է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում