Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Ուզում են կրկնել Հոկտեմբերի 27-ը. Ռուբիկ Հակոբյանի կոչով պետք է զբաղվեն իրավապահները

Խորհրդարանում Լաչինի միջանցքի փակման թեմայով հրավիրված լսումներն ավելի շատ ուղղված են Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ձևերին ու հնարավոր սցենարներին։ Նախկին դաշնակ և նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն, օրինակ, առաջարկում է մահապարտների խումբ ձևավորել, որը կհեռացնի  գործող իշխանություններին։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Ռուբիկ Հակոբյանի հայտարարությունը քաղաքական գնահատման առարկա չէ, իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այդ կոչով.«Ակնհայտորեն սա  ուժի միջոցով հակասահմանադրական գործողություն իրականացնելու  կոչ է, որով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Կա՞ն հասարակության մեջ նմանատիպ տրամադրություններ, մեր զրուցակիցը պատասխանեց.«Մահապարտների խումբը հասարկությունը չի ձևավորում։ Դրանք հիմնականում շատ փոքր հատված են կազմում՝ մարգինալացված, հասարակության մեջ իր տեղը չգտած՝ ինչպես օրինակ հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանն ու իր խումը, որոնք  հասարակության մեջ բացասական վերաբերմունքի արժանացան։ Եթե իշխանությունների նկատմամբ կա դժգոհություն, ապա դրանք պետք է փոխվեն , ընտրությունների միջոցով։ Մենք գիտենք, որ վերջին տարիներին Հայաստանում ընտրություններն արտացոլում են   հասարակության տրամադրությունները։ Նման պայմաններում Ռուբիկ Հակոբյանների նմաններին անհրաժեշտ չի լինի մահապարտների խումբ։Իսկ մահապարտների խումբը՝ հանցավոր համաձայնություն է իշխանություն զավթելու համար»,-նկատեց քաղաքագետը։

Ռոբերտ Ղևոնդյանը, հետևելով խորհրդարանում անցկացված լսումներին, կարծիք հայտնեց, որ սա  ընդհանուր ընդդիմության տեսակետը չէ.«Այնտեղ մարդիկ էին, ովքեր տարբեր քաղաքական ուժեր էին  ներկայացնում, այո՛ կային նաև  հինգերորդ շարասյան  ներկայացուցիչներ, նաև՝  մարդիկ, ովքեր իրենց  անգրագիտությունը կամ իշխանությունների նկատմամբ բացասական վերաբերմունքն էին ի ցույց դրել։ Այդ մարդկանց  համախումբը որոշակի առումով կարող է դրսից ուղղորդված լինել։ Այսինքն՝  հնարավոր է դրսից փորձեն  ազդեցություն գործել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վրա»,-եզրափակեց նա։

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այն քաղաքական ուժերը, որոնք  հավաքվել էին խորհրդարանում՝ վաղուց բավականաչափ վարկանիշ չունեն.«Եթե վաղն ընտրություններ կայայան, նրանք  կա՛մ խորհրդարան մուտք չեն գործի, կա՛մ դժվարությամբ կհաղթահարեն անցողիկ շեմը։ Խոսքս «Հայաստան» դաշինքի մասին է, Վանեցյանի կուսակցությունն առհասարակ չկա։ Երկրորդ՝ այն  օդիոզ անձինք, որոնք  նստած էին այնտեղ՝ Սեյրան Օհանյանին օրինակ,  լավ թափ տաս՝ ահագին զենք-զինամթերք դուրս կգա։ Նա շատ վաղուց է բանակը վարի տվել»։

Լսումներն, ըստ Սարգսյանի, ցույց տվեցին, թե իրենց իսկ ֆրակցիայի անդամներն իրար խոսքն ինչքանով են հարգում. «Նույնիսկ Սեյրան Օհանյանի ու Արծվիկ Մինասյանի՝ լուռ մնալու կոչերին որևէ մեկը բանի տեղ չէր դնում․ Արսենյան Գուրգենը դրական պերսոնաժ չէ, բայց նրա խոսքն անընդհատ ընհատվում էր, իսկ լուռ մնալու կոչերին որևէ մեկը չէր հետևում»։

Սոցիոլոգը վստահ է՝ նրանք ներկայացնում են Ռուսաստանի հինգերորդ շարասյունը , որն ունի Հայաստանն ապակայունացնելու նպատակ։

Ինչ վերաբերում է  մահապարտներ հավաքելու կոչին, ապա մեր զրուցակցի խոսքերով, դա ակնհայտորեն կառավարության ուժային փոփոխության կոչ է.«Ուզում են կրկնել հոկտեմբերի 27-ը, բայց հիմնական տարբերությունն այն է, որ  նրանց այդ  գործողությունները որևիցե բան չեն  նշանակում։ Նրանց մեջ չկա այնպիսի մարդ, որ գա իշխանության։ Իսկ  նմանատիպ կոչ անողները տեղավորվում են ահաբեկիչների ցանկում, հետևաբար համապատասխան գործողություններ պետք է արվեն։ Նրանք, ովքեր ԱԺ-ում են, պետք է մնան, իսկ Ռոբերտ Քոչարյանն իր ընտանիքով պետք է նստի՝ մինչև հասկանանք, ով է կանգնած այդ հայտարարությունների հետևում։ Այսինքն խորհրդարանում եղածները մնան, բայց այնպես լինի, որ գնան տուն՝ դուռ բացող չլինի, մնացած բոլորը պետք է նստած լինեն»,-եզրափակեց Սարգսյանը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում