Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Նախկինում մի քանի դեպքեր եղել են, որ ՌԴ-ում ՀՀ քաղաքացիներին փորձել են անօրինական կերպով հավաքագրել, այդ թվում՝ սպառնալով

Համացանցում տարածվել է տեսանյութ, որն արվել է գաղտնի՝ ՌԴ զինկոմիսարիատներից մեկում: Տեսանյութում պատկերված է, թե ինչպես են զինկոմիսարիատում ստիպում, որ ՀՀ քաղաքացին, որը չի հանդիսանում ՌԴ քաղաքացի, մեկնի պատերազմ: «Ընտանիքով եկել եք, աշխատատեղեր եք զբաղեցնում, իսկ հենց պետությունը ձեր կարիքն ունի, փախչում եք: Ձեզնից ի՞նչ տղամարդ»,-  ասում է զինկոմիսարիատի աշխատակիցը:

Տղամարդը հակադարձում է, որ ինքը ՌԴ քաղաքացի չէ, սակայն ստանում է հետևյալ պատասխանը. «Ի՞նչ կապ ունի, դուք այստեղ եք ապրում, ձեր կինն ու երեխաներն այստեղ են, ուրեմն գրեթե քաղաքացի եք»: Տղամարդուն նաև սպառնում են, որ հրաժարվելու դեպքում կվարվեն օրենքի ողջ խստությամբ։

Այս առնչությամբ՝ ռուսաստանցի հայ փաստաբան հայ-ռուսական իրավաբանների «ԱրմՌոսս» ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախկինում եղել են այդպիսի ահազանգեր, բայց հիմա նման բողոքներ իրենք չեն ստացել. «Հիմա ավելի կազմակերպված է այդ ամենն արվում, փորձում են այնպես անել, որ մարդիկ կամավոր դիմեն ու գնան: Մեծ արտոնություններ են առաջարկում սոցիալական պաշտպանություն ընտանիքին և այլն»,-ասաց նա:

Կիրակոսյանը նշեց, որ նախկինում մի քանի դեպքեր եղել են, որ ՀՀ քաղաքացիներին փորձել են անօրինական կերպով հավաքագրել, այդ թվում՝ սպառնալով. «Նրանք մեր օգնությամբ դիմել են դեսպանատուն, որ այդ հարցերը քննարկվեն ԱԳՆ-ի միջոցով: Դրանք եզակի դեպքեր են եղել առաջին մոբիլիզացիայի ժամանակ: Այն էլ այն մարդիկ էին, որոնք այստեղ ունեին օրենքի հետ խնդիրներ, հանցանք, դատվածություն և այդ առիթով զինկոմիսարիատների աշխատակիցները փորձել են այդկերպ իրենց պլանը կատարել: Այնպես չէ, որ դա քաղաքականություն է եղել կամ զանգվածային բնույթ է կրել»,- ընդգծեց փաստաբանը՝ հավելելով, որ այս պահին մոբիլիզացիա Ռուսաստանում դեռևս չկա:

Հարցին, թե ինչ կարող է անել քաղաքացին, եթե իրեն փորձում են անօրինական կերպով հավաքագրել, Ռուբեն Կիրակոսյանը պատասխանեց. «Եթե անօրինականություն է տեղի ունեցել, քաղաքացին պետք է դիմի դատարան, և այդ դեպքում վարույթը կանգ է առնում, մինչև դատական ատյանը այդ հարցը չքննի ու չորոշի՝ կա՞ն զորահավաքի հիմքեր, թե ոչ տվյալ քաղաքացու վերաբերյալ: Այդտեղ կան տարիքային առողջական պահանջներ, քաղաքացի է, թե ոչ, կամավոր է, թե ոչ և այլն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում