Saturday, 27 04 2024
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ

Ֆրանսիայի նոր գործիքը Կովկասում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին որոշումը կարևոր որոշում է և Ֆրանսիան հաճույքով կմասնակցի այդ առաքելությանը: Եվրամիությունը որոշել է երկամյա ժամկետով դիտորդական առաքելություն տեղակայել Հայաստանում: Ըստ էության, այդ նախաձեռնությունը, որ փաստացի որպես գաղափար սկզբնավորվեց դեռևս 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում, գործնականում Ֆրանսիայի նախաձեռնությունն է: Հայաստան-Ադրբեջան սահմանին կայունության հարցում դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ խոսվել ու խոսվում է շատ, այդ իսկ պատճառով այս տողերի շրջանակում կշրջանցեմ դա:

Դիտարկենք Ֆրանսիայի առավել խորքային հետաքրքրությունը: Եվրամիության դիտորդական առաքելությունն այդ իմաստով Ֆրանսիայի համար Կովկասում դերակատարման ընդլայնման գործիք է, որին նա հասավ օգտագործելով Եվրամիությունում իր ազդեցությունը, թերևս նաև այն հանգամանքը, որ ԵՄ երկրների շարքում գործնականում գոյություն չունեցավ այդ ամենին ընդդիմանալու ծանրակշիռ մոտիվ: Կովկասում ազդեցության ֆրանսիական գլխավոր մոտիվը կապված է իհարկե Թուրքիայի հետ: Ռուսաստանի թուլացումը առաջացրել է Թուրքիայի դիրքերի ամրապնդման և նույնիսկ որոշակի առաջխաղացման ռիսկեր: Իսկ դա ռիսկ է ոչ միայն լոկ Կովկասի համար, այլ նաեւ դեպի կենտրոնասիական եւ մերձավորարևելյան ուղղություններ՝ նվազագույնը: Մինչդեռ, մերձավորարևելյան ուղղությունը Ֆրանսիայի համար ավանդական ուղղություն է, որն այսօր առանց այդ էլ ստացել է որոշակի հարվածներ, իսկ կենտրոնասիական ուղղությունը՝ հետաքրքրության համեմատաբար նոր ուղղություն, որն արտահայտվեց օրինակ ամիսներ առաջ այդ գոտու նախկին խորհրդային երկրների ղեկավարներին Փարիզում ընդունելով:

Ֆրանսիայի համար, որը իր էներգետիկ անվտանգության մոտ 80 տոկոսը ապահովում է միջուկային էներգետիկայով, շատ կարևոր են ուրանի պաշարները, որոնք սպառվում են Աֆրիկայում, և որոնք գոյություն ունեն կենտրոնասիական ռեգիոնում: Այստեղ է նաև ՌԴ հետ պայմանավորվելու Ֆրանսիայի ձգտումը, քանի որ հակառակ դեպքում ռեգիոնում իր ազդեցությունը կմեծացննի Թուրքիան: Իսկ այդ ճանապարհը անցնում է նաև Կովկասով, ըստ այդմ Ֆրանսիայի համար շատ կարևոր է Անկարայի ճանապարհին հնարավորինս արգելապատնեշներ «կառուցել» այստեղ: Հայաստանի համար այստեղ կան թե հնարավորություններ, թե իհարկե նաև որոշակի ռիսկեր, որոնք պետք է կառավարել: Միաժամանակ հարց է իհարկե, թե Ֆրանսիային որքանով է հաջողվելու արդյունավետ կառավարել նոր մեխանիզմը և պահել իր վերահսկողության ներքո: Այդ խնդիրը հազիվ թե հաջողվի արդյունավետ լուծել առանց Գերմանիայի, հատկապես հաշվի առնելով մրցակցային այլ շահերը՝ Թուրքիայից բացի նաև այլ եվրոպական դերակատարների տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում