Tuesday, 07 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հայաստանից ու Ադրբեջանից ինչ որոշումներ են սպասում Մոսկվան ու Վաշինգտոնը

Անհրաժեշտ ենք համարում նաև Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը հունվարի 3-ին: ԱԳՆ տարածած հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ադրբեջանը համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարտավոր է անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը: «Քանի որ Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով եռակողմ հայտարարության դրույթները խախտված են, ակնկալում ենք նաև ՌԴ կողմից հստակ ջանքերի իրականացումը՝ ուղղված այս կոպտագույն խախտումն առանց որևէ նախապայմանի վերացնելուն», հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն:

Հայաստանը հերթական անգամ բարձրաձայնում է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու առաջարկը կամ միտքը, որը, ի դեպ, դեկտեմբերի վերջին Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո շատ սուր արձագանքի էր արժանացրել ՌԴ արտգործնախարար Լավրովը, երբ դրանից առաջ կառավարության նիստում միտքը բարձրաձայնել էր Հայաստանի վարչապետը: Այստեղ սակայն հարցը Լավրովի արձագանքը չէ, այլ այն, թե ի՞նչ խնդիր է լուծվում այն պարբերաբար բարձրաձայնելով, նկատի ունենալով այն, որ ասելով իհարկե այդ առաքելությունը չի հայտնվելու Լաչինում: Փոխարենը, պարբերաբար խոսելով այդ մասին՝ առանց որևէ արդյունքի, Երևանը կարող է «հասնել» մի իրավիճակի, երբ այդ խոսակցությունը կդառնա շատ սովորական և քաղաքականապես «արժեզրկված»: Ի՞նչ գործնական քայլ է հնարավոր անել այդ ուղղությամբ:

ՄԱԿ ԱԽ-ում տապալվեց Լաչինի միջացքի վերաբերյալ ԱԽ նախագահողի հայտարարություն ընդունելու նախագիծը, որ ներկայացրել էր Ֆրանսիան: Փարիզը դրա համար մեղադրեց Ռուսաստանին, ԱՄԷ-ին, Ալբանիային և Մեծ Բրիտանիային: Հետո եղան տեղեկություններ, թե այդուհանդերձ տապալվել է միայն ՌԴ դիրքորոշման պատճառով: Սրա մասին հնարավոր է խոսել անվերջ, բայց ի՞նչ է փոխվում դրանից, եթե նույն ճակատագրին թերևս արժանանալու է նաև միջազգային փաստահավաք առաքելության ճակատագիրը: Առավել ևս, որ հազիվ թե այդ առաքելության մասին որոշում կայացվի առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու, էլ չասած Թուրքիայի մասին: Ըստ այդմ պարզ է, թե ինչ հեռանկար է սպասում այդօրինակ որևէ նախաձեռնության: Գաղափարն իհարկե լավն է, բայց, եթե չկա դրա գործնականացման անհրաժեշտ միջավայր և իրատեսական հեռանկար, ի՞նչ խնդիր է լուծում անընդհատ բարձրաձայնումը:

Առավել ևս, երբ այդ ֆոնին հնչում է Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսի անդրադարձը նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցում: Փրայսը հայտարարել է, թե Նահանգները շարունակում է հանձնառու լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելուն և ներգրավված է այդ հարցում ամենօրյա ռեժիմով: Բայց, Փրայսը հայտարարում է նաև, թե դա հարց է, որտեղ կողմերն իրենք պետք է գտնեն առաջընթացի ճանապարհը: «Դա այն ծանր աշխատանքն է, որ պետք է կատարեն կողմերն իրենք», հայտարարել է Փրայսը: Օրերս նաև Լավրովն էր հայտարարել, թե խաղաղության պայմանագրի բովանդակությունը պետք է որոշեն Հայաստանն ու Ադրբեջանը: Անկասկած է իհարկե, որ, թե Վաշինգտոնից, թե Մոսկվայից հնչող այդ հայտարարությունները ընդամենը դիվանագիտական տակտիկա են, պրակտիկայում թե ԱՄՆ, թե Ռուսաստանի համար կա Հայաստանի ու Ադրբեջանի՝ ցանկալի ու անցանկալի  «որոշումների» շրջանակ, որոնց «խցանումն» այսօր Լաչինի միջանցքում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում