Sunday, 16 06 2024
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար
Գալստանյանը մի նպատակ ուներ՝ անել այն, ինչ չհաջողվեց 2020-ի նոյեմբերի 9-ին՝ հեղաշրջում
10:09
Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ
Ալիևը շեշտը դրել է շանտաժի վրա. չպետք է լեգիտիմացնել նրա պահանջները, որոնց նպատակը ՀՀ-ն զրոյացնելն է
09:45
Աշխարհում տարեկան 19 միլիոն մարդ է մահանում չորս տեսակի արտադրանքից
09:30
«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել

Կախված է սցենարի հնարավոր փոփոխությունից․ հարց է՝ որքա՞ն կշարունակվի երկնիշ տնտեսական աճը

2022թ․ հունվար–նոյեմբերը 2021թ․ հունվար– նոյեմբերի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.4%։ Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած տվյալներով՝ արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 8.4%–ով։ Հայաստանը 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել նախորդ տարվա համեմատ. առևտրի շրջանառությունն աճել է 16.2%–ով, շինարարության ծավալն աճել է 13.9%–ով, արտահանման ծավալն աճել է 75.2%–ով, ներմուծման ծավալն աճել է 63.6%–ով։ 2022թ․ նոյեմբերը 2021թ․ նոյեմբերի համեմատությամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13.8%, արդյունաբերության թողարկման ծավալը նվազել է 2.3%–ով, ծառայությունների ծավալն աճել է 30.9%–ով, առևտրի շրջանառությունն աճել է 22.1%–ով, շինարարության ծավալն աճել է 11.3%–ով, արտահանման ծավալն աճել է 95.8%–ով, ներմուծման ծավալն աճել է 63.9%–ով։

tvyal.com կազմակերպության ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ տնտեսագետ Աղասի Թավադյանն աննախադեպ տնտեսական ակտիվության ցուցանիշը պայմանավորում է երկու գործոնով, որոնք հիմնականում պայմանավորված են արտաքին աշխարհաքաղաքական փոփոխություններով, քան ներքին բարեփոխումների արդյունք են։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տնտեսագետը նշեց, որ արտաքին գործոնը ռուս-ուկրաինական պատերազմն է, որի շնորհիվ մեծ քանակությամբ կապիտալ է դուրս եկել ՌԴ-ից։ Մարդիկ, հաստատվելով Հայաստանում, բերել են իրենց հետ հսկայական կապիտալ։

«Տնտեսական աճը մարդիկ են և մարդկանց աշխատանքը, և որքան ավելանում է մարդկանց աշխատանքը, այնքան տնտեսական աճը մեծանում է»,-հավելեց Թավադյանը։

Երկրորդ՝ 2,4 անգամ աճել է դեպի ԵԱՏՄ մեր արտահանման ծավալները։ Թավադյանի խոսքով՝ եթե 2021-ին մենք ԵԱՏՄ արտահանել ենք 840 միլիոն դոլարի ապրանք, այս տարի երկու միլիարդն է հատել։

«Սա պայմանավորված է նրանով, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներով պայմանավորված որոշ ապրանքներ չեն կարողանում ՌԴ մտնել։ Սա ավելի շատ արտաքին գործոնով է պայմանավորված։ Եվ եթե հաջորդ տարի աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվի, հարց է՝ դեռ ինչքա՞ն կշարունակվի երկնիշ տնտեսական աճը։ Եթե մարդիկ հետ գնան ՌԴ, գո՞ւցե այլ պատկեր լինի, այսինքն՝ կախված է սցենարի հնարավոր փոփոխությունից»,-ասաց տնտեսագետը։

Արտաքին ազդակը, որը, ըստ նրա, դրական է ազդել Հայաստանի տնտեսության վրա, համաշխարհային գնաճն է։ Հայաստանը, սակայն, ամբողջ 2021-ի ընթացքում ԿԲ-ն գնաճը զսպող միջոցառումներ էր իրականացնում։

«Պետք է հասկանանք, որ գնաճը զսպում ենք այն ժամանակ, երբ տնտեսության «շարժիչի» պտույտները շատանում են։ Այս պահին գնաճը ոչ այնքան մոնետար բնույթ ունի, պայմանավորված է հիմնականում արտաքին գործոններով և իջնելու վրա է, և հարց է առաջանում՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, այլ իջեցումը»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ԿԲ-ն որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.75%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.25%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%:

Թավադյանի խոսքով՝ արտահանման վրա սա բացասական ազդեցություն ունի։ ԿԲ-ն նման քաղաքականությամբ շարունակում է խթանել ոչ  միայն գնաճի զսպումը, այլ նաև դրամի արժևորումն է խթանումը և, այսպես ասած, տնտեսության սառեցումը, որովհետև բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքը դժվարացնում է փողի շրջանառությունը տնտեսությունում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում