Tuesday, 14 05 2024
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա

Ինչ կարող է անել Սփյուռքը, դեսպանատներ շրջափակելուց բացի

Այս օրերին Հայաստանում հաճախ է հնչում արտերկրում Ադրբեջանի դեսպանատերը շրջափակելու միտք, ուղղված սփյուռքի հայրենակիցներին: Առաջին հայացքից կամ «առաջին ականջից» միտքը իսկապես գայթակղիչ է, բայց որքա՞ն է լինելու դրա գործնական ազդեցությունը կամ արդյունավետությունը: Սա մեղմ ասած հարց է, առավել ևս, եթե նկատի առնենք այն, որ Ադրբեջանն այսօր ունի «սիմետրիկ» պատասխաննի ոչ պակաս հնարավորություն: Ըստ այդմ, եթե դիտարկում ենք հայկական սփյուռքի աջակցության հնարավորությունը՝ ստեղծված իրավիճակում Ադրբեջանի վրա միջազգային ճնշման տեսանկյունից, թերևս պետք է դիտարկենք ասիմետրիկ տրամաբանությամբ գործողությունների կամ նախաձեռնությունների հնարավորությունը: Այլ կերպ ասած, շատ կարևոր է կենտրոնանալ խնդրի վրա, թե հնարավո՞ր է արդյոք հայկական սփյուռքի մասնակցությամբ և օժանդակությամբ ձևավորել դիվանագիտական «առաջանցիկ» տրամաբանությամբ գործընթաց, որը ոչ թե կլինի Ադրբեջանի թելադրած  խաղի տրամաբանության շրջանակում, այլ կկարողանա ձևավորել նոր տրամաբանությամբ զուգահեռ գործընթաց՝ միջազգային քաղաքական շրջանակների հետ հարաբերության առումով, ինչը Բաքվին կստիպի գնալ դրա հետևից, այլ ոչ թե իր «հետևից քաշել» Հայաստանն ու Սփյուռքը:

Այստեղ իհարկե բախվում ենք հայկական օրգանիզմի կամ այսպես ասած հայկական աշխարհի» համար հավերժական խնդրի՝ ներկուսակցական, ներխմբային և ներանձնական գզվռտոցի: Այդ երևույթը հաջողվել է հաղթահարել հազվադեպ հայկական կառույցներում և միավորներում,որոնք նույնիսկ այնքան քիչ են, որ կարող են դիտվել կանոնը հաստատող բացառություն: Մինչդեռ, գուցե արժե  հենց այդ օրինակների վրա կառուցել որոշակի աշխատանք, որը թույլ կտա «բացառությունը» բերել կայուն գործընթացի դաշտ և դրա վրա կառուցել ընդհանուր գործողությունների միջավայր, երբ կարող են ձևավորվել ոչ թե ընդհանուր հայացքներ, այլ տարբեր հայացքների մեկտեղման ընդհանուր նպատակներ: Հակառակ պարագայում, Սփյուռքին ուղղված կոչերը կամ ակնկալիքները՝ բողոքել, շրջափակել, փակել, ավելի շուտ վկայում են ռազմավարական ստագնացիայի մասին, որ առկա է ոչ միայն հայաստանյան, այլ սփյուռքյան միջավայրի գերակշռող մասում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում