Tuesday, 30 04 2024
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում

Ով է «վառել» հայ-ռուսական ներկայիս ճգնաժամի կրակը

Հայաստանն այնպիսի քայլ չի արել, որպեսզի ճգնաժամ ստեղծվի, հայտարարել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունում նկատվող լարվածության մասին, որ արտահայտվում էր օրինակ ՌԴ արտգործնախարարի վերջին հայտարարություններում: Հայաստանը չի արել ճգնաժամաստեղծ որևէ քայլ, բայց ճգնաժամը կա և այստեղ գլխավոր հարցն այն է, թե այդ ճգնաժամը որքանով է խնդրահարույց ու սպառնալից Հայաստանի համար: Որովհետև, եթե կա այդ ճգնաժամից բխող ռիսկ, սպառնալիք, ապա պետք է աներկբա դիտարկել հետևյալ հանգամանքը, որ ճգնաժամը ստեղծում է կամ ինքը Ռուսաստանը, կամ մի որևէ երրորդ ձեռք, ինչի նպատակը հենց Հայաստանի համար անվտանգությանսպառնալիք ստեղծելն է:

Հետևաբար, Հայաստանի խնդիրը դառնում է այն չեզոքացնելը, այսինքն հայ-ռուսական հարաբերության մեջ առաջացած ճգնաժամը չեզոքացնելը: Եթե այն մենք չենք ստեղծել, ապա գոնե պետք է մենք ձգտենք՝ ա) չխորացնել,  բ) չեզոքացնել եղածը, եթե դրա առկայությունը կամ գոյությունը կարող է հարվածել մեզ: Ըստ ամենայնի, նաև այդ խնդիրը պետք է փորձի լուծել երկօրյա աշխատանքային այցով Սանկտ-Պետերբուրգ մեկնած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լայն իմաստով, հայ-ռուսական հարաբերությունն ինքնին ճգնաժամահեն է վերջին առնվազն երկու տասնամյակում, երբ ռուսական քաղաքականությունը կարծես թե հիմնավորապես որդեգրեց Արևմուտքի հետ դիմակայության, բազմաբևեռ աշխարհակարգի գնալու և այդ միջոցով Ռուսաստանի բևեռային նշանակությունը վերականգնելու ռազմավարություն, ինչի համար անկյունաքարային նշանակություն ստացավ Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ աշխատանքը:

Դա առաջացրեց հիմնարար շեղում Հայաստանի և ՌԴ անվտանգության ճարտարապետության փիլիսոփայության և կառուցվածքի առումով, ու դրա շեղման խորանալու, դրանց միջև եղած վիհը մեծանալու խնդիրը արդեն ժամանակի հարց էր: Հայկական պետականությունը մի շարք՝ առավելապես իհարկե սուբյեկտիվ, իհարկե նաև որոշակիորեն օբյեկտիվ հանգամանքների հետևանքով անկարող եղավ դիմակայել այդ գործընթացին, գտնել դրան համարժեք ծավալ ու դինամիկա ունեցող լուծումներ: Ներկայումս հայ-ռուսական հարաբերություն ասվածը խոշոր հաշվով ոչ թե ճգնաժամի մեջ է, այլ որպես այդպիսին ըստ էության գոյություն էլ չունի: Գոյություն ունեն թերևս առանձին հաղորդակցային կապեր՝ բարձր մակարդակում, և մի շարք այլ գերատեսչական մակարդակներում, բայց համալիր, համապարփակ հարաբերություն, որպես այդպիսին գոյություն չունի: Բայց այսօր արդեն այդ հարցի լուծումը դուրս է նաև Հայաստանի ու Ռուսաստանի դաշտից, քանի որ Ռուսաստանը մտել է համաշխարհային պատերազմի մեջ, դարձեր դրա առանցքային մասնակիցներից մեկը և այդ համատեքստում նաև մտել իր պատմության առանցքային փուլերից մեկը՝ երբ տեղի են ունենալու ներռուսական էական վերափոխումներ: Ինչպիսին կլինի դրանց ընթացքը, բարդ է կանխատեսել, բայց այդ շրջափուլը պետք է գա որոշակի միջանկյալ, տեսանելի, շոշափելի և հասկանալի հանգրվանի, հասկանալու համար նաև, թե ինչ հիմնարար հեռանկար է ձևավորվում հայ-ռուսական հարաբերության կառուցման ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում