Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Ադրբեջանցիները չհասկացան, որ այս շրջափակումը մեզ ավելի ուժեղ է դարձնում․ Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների՝ ‹‹Ազատ հայրենիք-ՔՄԴ›› խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանի, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանի և «Հայ
Հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանի հետ այսօր այցելել է Մարտունի, Արցախի հերոս Արթուր Աղասյանի անվան մշակույթի պալատում հանդիպում ունեցել բնակիչների հետ:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության կառավարությունից։

Պետնախարարը կարևորել է Արցախի համար բարդ ու ճգնաժամային այս իրավիճակում բնակչության հետ կապը՝ ընդգծելով, որ այն հաղթահարելու այլ տարբերակ, քան համախմբվելն է, չկա: Այդ գիտակցումով են նախաձեռնվել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ համատեղ այ հանդիպումները՝ փոխանցելու համար Արցախի կառավարության և խորհրդարանի միակամությունը:

Հանդիպմանը պետնախարարը և պատգմավորները հիմնականում լսել են բնակիչների մտահոգությունները, պատասխանել նրանց բազմաթիվ հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են Արցախի անվտանգությանը, սուբյեկտայնությանը, Ադրբեջանի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա հաղթահարման ուղիներին: «Նրանք չհասկացան, որ այս շրջափակումը մեզ համախմբում է, և մենք ավելի ուժեղ ենք դառնում։ Իրենք հիմա են միայն հասկանում, որ մեզ ուժ տվեցին։ Այս շրջափակման շնորհիվ մենք հասկացանք, թե ինչքան կարևոր է, որ կողք կողքի լինենք։ Կան ծրագրված քայլեր, գործը արվում է, ընդ որում՝ և՛ երևացող, և՛ չերևացող»,-ընդգծել է պետնախարարը։

Նա նշել է, որ շրջափակումով պայմանավորված խնդիրները հնարավոր է հաղթահարել միայն կազմակերպվածությամբ և կարգապահությամբ՝ ընդգծելով, որ կառավարությունը, և անձամբ ինքն ամեն ինչ անելու են թափանցիկ աշխատելու և ժողովրդի հավատն ու վստահությունը վերականգնելու համար:

Հանդիպման մասնակից մարտունեցիները նույնպես վստահեցրել են, որ չեն պատրաստվում ընկրկել դժվարությունների առջև և պատրաստակամ են իրենց կողմից ամեն ինչ անել՝ դիմակայելու հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում