Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

ՌԴ-ն մեզ չի օգնում ու չի էլ թաքցնում փաստը․ ԱԽ քարտուղարի այցերը ցույց են տալիս՝ ՀՀ-ն դիվերսիֆիկացնում է իր անվտանգային քաղաքականությունը

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 12-ից 16-ը ներառյալ կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Ֆինլանդիայի Հանրապետություն և Շվեդիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։

Այցի շրջանակներում Գրիգորյանը կունենա մի շարք աշխատանքային հանդիպումներ:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը  նախատեսվող այցերը գնահատում է Հայաստանի անվտանգային քաղաքականության դիվեսիֆիկացման համատեքստում․ «Սա դեռ անցած տարվանից է մեկնարկել։ ԱԽ քարտուղարը եղել է Ֆրանսիայում, Գերմանիայում, այս տարի էլ՝ եվրոպական շատ երկրներում։ Ես այդ նույն  կոնտեքստում եմ դիտարկում․ Հայաստանը փորձ է անում դիվերսիֆիկացնել մեր անվտանգությունը։ Դժվար է ասել՝  ինչպիսի արդյունքներ կլինեն, ժամանակը ցույց կտա, բայց  այդ այցերը հստակ ցույց են տալիս, որ փորձ է արվում դիվերսիֆիկացնել անվտանգության ոլորտը։ Պետք է նաև հասկանանք, թե  ամեն մի այցելության ժամանակ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, արդյոք ստորագրվում են փաստաթղթեր, թե ոչ։ Ես գիտեմ, որ առանձին այցելությունների ժամանակ փաստաթղթեր ստորագրվել են։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ արդյունքներ կլինեն, դա մեկ օրվա աշխատանք չէ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի  դիտարկմամբ՝ Հայաստանի նման քաղաքականությունը ճիշտ է ու բխում է մեր շահերից։ Թե ինչպես  Հայաստանի դիվերսիֆիկացման փորձերին կնայի Ռուսաստանը, քաղաքագետը նշեց․ «Ես հարցին չեմ նայում այն կոնտեքստում, թե ինչպես է դրան վերաբերելու Ռուսաստանը։ Ռուսաստանն այսօր մեր անվտանգությունը չի ապահովում և չի էլ թաքցնում այդ հանգամանքը։ Ռուսաստանը չի ճանաչում Ադրբեջանի  ագրեսիան՝ ընդդեմ  Հայաստանի։ Ռուսաստանը չճանաչեց սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի  ագրեսիվ քայլերը։ Հակառակորդը հասավ Ջերմուկ, Ռուսաստանը դա ճանաչե՞ց ագրեսիա։ Հղում անել Ռուսաստանի վրա ու մտածել, թե ինչ կասի՝ սխալ է։ Եթե Ռուսաստանը աջակցեր մեզ, այդ հղումը ես կընդունեի։ Այդ դեպքում դուք կարող էիք հարցնել՝ դե Ռուսաստանը  մեզ աջակցում է, ի՞նչ նպատակ ունի այլ տեղ գնալ։ Բայց  Ռուսաստանը չի էլ աջակցում, ուրեմն այդ հարցադրումը մենք մեր լեքսիկոնից պետք է հանենք»։

Գրիգորյանի խոսքերով՝  Ադրբեջանի քաղաքականությունը ցույց  է տալիս, որ երբ դու ունենում ես այլընտրանքներ, այդ ժամանակ Ռուսաստանը հաշվի է նստում․ «Օրերս Սերբիայում անցկացվեց Սևծովյան խորհրդարանական վեհաժողովը։ Այնտեղ քննարկվում էր վերջնական հայտարարության հետ կապված հարցեր և կետ կար՝ կապված Ուկրաինայի հետ, որը բավականին մեղմ ձևակերպում ուներ։ Ուկրաինայի պատգամավորները պահանջեցին, որ ձևակերպումը խստացվի և հստակ գրված լինի, որ ագրեսիան կատարել է Ռուսաստանը։ Բնական է, որ այդ փոփոխությունն անցավ, գրեթե  բոլորը կողմ քվեարկեցին՝ այդ թվում Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը ձեռնպահ մնաց։ Դուք կարող եք ասել՝ ահա, հիմա Ռուսաստանը լավ աչքով կնայի մեզ, բայց ոչ։ Նորից  Լաչինի միջանցքը փակեցին, իսկ ռուս խաղաղապահները ոչինչ չեն անում։ Կարծես թե տրամաբանական չէ։ Եթե միջազգային հարթակներում Ադրբեջանն ընդդեմ Ռուսաստանի է քվեարկում, կարծես թե  այստեղ էլ Ռուսաստանը մեզ պետք  է աջակցեր, բայց դա տեղի չի ունենում»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքական էլիտան պետք է հրաժարվի այդ կոնցեպտից, այն աշխատող չէ․ «Ադրբեջանն «ատամ է ցույց տալիս» Ռուսաստանին և կարողանում է  հասնել արդյունքի»,-եզրափակեց Գրիգորյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում