Ռուսաստանը կարող է վերականգնել ուղիղ օդային հաղորդակցությունը Վրաստանի հետ, եթե ի հայտ գան անհրաժեշտ նախադրյալները, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության ղեկավար Դենիս Գոնչարը։
Նրա խոսքով՝ Մոսկվան կարող է նաեւ մեղմացնել վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար։
Գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ Թբիլիսին գիտի նման որոշում կայացնելու պայմանները։
«Ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքացիների համար ուղիղ չվերթների վերսկսման և վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարներին, եթե դրա համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծվեն՝ Թբիլիսիի պայմանները հայտնի են, մենք չենք բացառում այդ հարցում որոշումներ կայացնելու հնարավորությունը»,- ասել է Գոնչարը։