Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Էրդողանի մտերիմ անձի նկատմամբ. Politico

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել թուրք գործարար, էներգետիկ մագնատ Սիթքի Այանի նկատմամբ, ով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից է: Այանին մեղադրում են պատժամիջոցները շրջանցելու հարցում Իրանին օգնելու և իրանական նավթի անօրինական վաճառքին նպաստելու մեջ: Այս մասին հաղորդում է Politico հրատարակությանը:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը, որը վերահսկում է ամերիկյան պատժամիջոցների իրագործման գործընթացը, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Այանը ղեկավարել է պատժամիջոցները շրջանցելու ցանց, որն Իրանին թույլ է տվել հարյուր միլիոնավոր դոլարի նավթ և նավթամթերք վաճառել՝ ֆինանսական օգուտ բերելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» հատուկ ստորաբաժանմանը:

«Այանի ընկերությունները իրանական նավթի վաճառքի միջազգային պայմանագրեր են կնքել օտարերկրյա գնորդների հետ, կազմակերպել են նավթի բեռնափոխադրումներ և օգնել են լվանալ եկամուտները՝ թաքցնելով նավթի՝ իրանական ծագում ունենալու փաստը և ԻՀՊԿ-ի «Ղուդս» ստորաբաժանման շահագրգռվածությունը վաճառքում», – նշվում է գանձապետարանի հայտարարության մեջ:

Ըստ փաստաթղթի՝ իրանական նավթը վաճառվել է գնորդների Չինաստանից, Արևելյան Ասիայի տարբեր երկրներից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Եվրոպայից:

ԱՄՆ-ի գանձապետարանի հայտարարությունից ժամեր առաջ Politico-ն հոդված էր հրապարակել, որտեղ անդրադարձ էր կատարել Իրանի «Ղուդս» ստորաբաժանման հետ Այանի գործարքներին:

Մայիսին ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Այանի ցանցում ներգրավված տարբեր ընկերությունների նկատմամբ, սակայն գործարարն անձեռնմխելի էր մնացել, հավանաբար, շնորհիվ իր սերտ հարաբերությունների Էրդողանի հետ, ով Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է:

Բացի Այանից և նրա էներգետիկ կոնգլոմերատից՝ ASB Group-ից, գանձապետարանը պատժամիջոցներ է սահմանել նաև այդ ընկերությունում աշխատող նրա որդու՝ Բահադդինի և այնտեղ ղեկավար պաշտոն զբաղեցնող Քասիմ Օզթասի նկատմամբ:

Պատժամիջոցների ենթարկված անձանց ակտիվներն ԱՄՆ-ում կսառեցվեն, իսկ ԱՄՆ քաղաքացիներին կարգելվի նրանց հետ բիզնես վարել: Տույժերի կարող են ենթարկվել նաև նրանց հետ բիզնես վարող այն անձինք, ովքեր ԱՄՆ-ի քաղաքացի չեն հանդիսանում, ինչն էլ պատժամիջոցների ցանկում հայտնվածների համար սովորաբար խոչընդոտ է հանդիսանում՝ շարունակելու իրենց բիզնեսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում