Թուրքիայի Շանլիուրֆա քաղաքում պայթյուն է որոտացել բնակելի շենքում, հայտնում է Anadolu գործակալությունը։
Աղբյուրը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել Սուլեյման Շահ թաղամասի տներից մեկի առաջին հարկում գտնվող գրասենյակում, պատճառները դեռևս անհայտ են։
«Ծանուցում ստանալուց հետո տարածք են ուղարկվել ոստիկանություն, հրշեջ, փրկարարներ և բժշկական խմբեր, նախնական տվյալներով՝ չորս տուժած շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց»,-հայտնում է գործակալությունը։