Tuesday, 28 05 2024
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
-
22:01
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters
Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
19:30
Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
19:20
Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
19:00
Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ հանցագործության աճ են ակնկալում
18:50
Իրանը Ռուսաստանից 15 ուղղաթիռ կգնի
18:40
Բելգիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել
18:30
Ռուսաստանն Ուկրաինայում ամսական 24.000 զինվոր է կորցնում. Շոլց
18:10
Նորվեգական «Equinor»-ը 1,1 մլրդ կներդնի նոր գազային հանքավայրի վրա
Ծանր մարտահրավեր եւ լուրջ քննություն
17:50
Բելգիան Ուկրաինային 30 F-16 կործանիչ կփոխանցի
Մեհրաբյան Online
17:40
Գերմանիան և Իտալիան դեմ են արևմտյան զենքով ՌԴ պահեստներն հարվածներին
17:30
Եվրախորհուրդը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
17:20
Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը
Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի պատկերացումներին համահունչ
Վաղը հավաքվում ենք Սուրբ Աննայի բակում, անելիքներ կան՝ չենք ասի, որ չգիտես՝ չես վախենում. Գալստանյան

Եթե Մոսկվան ու Փարիզը չեն ուզում վարկաբեկվել, ամեն ինչ պետք է անեն բանակցային պրոցեսը վերականգնելու համար

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Լեհաստան։Նա Լոձ քաղաքում կմասնակցի ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ այցի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ: Թե ինչ հանդիպումների մասին է խոսքն, արտգործնախարարությունը չի մանրամասնում։ԵԱՀԿ հանդիպմանը մասնակցելու համար Լոձ է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Լեհաստանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում նախատեսված չէ:

Հիշեցնենք, որ օրերս չեղարկվեց նաև ավելի բարձր մակարդակով հանդիպումը Բրյուսելում։ Հայկական կողմը պնդել էր, որ Պրահայի պայմանավորվածությունների համաձայն հանդիպումը պետք է  լինի քառակողմ, սակայն Ալիևը առարկել էր, որ այդ հանդիպմանը մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝  իրավիճակը մտահոգիչ է, քանի որ երբ  ավարտվում են բանակցությունները,  պատերազմի վտանգը մեծանում է․ «Այսպիսի մր խոսք կա․ երբ լռում են դիվանագետները,  ակտիվ են դառնում թնդանոթները։ Ըստ էության շատ անցանկալի իրավիճակ է ստեղծվել։ Փաստացիորեն տապալված է  բրյուսելյան հարթակը, որի հետ մենք ինչ-որ առումով հույսեր էինք կապում՝ ոմանք արդարացիորեն, ոմանք ելնելով այն հանգամանքից, որ Բրյուսելն անպայման կաշխատի նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը։ Մյուս կողմից՝ ՀԱՊԿ վերջին գագաթաժողում եզրափակիչ ակտի չստորագրումը կարծես դեմոնստրատիվ քայլ էր նաև ՀԱՊԿ-ի դեմ։ Փաստացիորեն մենք երկու ճակատում մեկուսացվում ենք․ և՛ բրյուսելյան հարթակն է  տապալվում, որտեղ Ալիևը չի ուզում բանակցություններ վարել Մակրոնի մասնակցությամբ, այստեղ  էլ ՀԱՊԿ-ը մեզանից հեռանում է դժգոհ ու առավել ամբիցիոզ  նկրտումներով՝ կապված այն բանի հետ, որ Հայաստանն իբրև թիկունքից հարված է  հասցնում ՀԱՊԿ-ին,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Քեռյանի՝ հասկանալի է, որ ԵԱՀԿ-ում էլ Արարատ Միրզոյանը չէր կարող հանդիպել Ջեյհուն Բայրամովի հետ, եթե արդեն երկու գագաթաժողովներում բանակցային գործընթացը կա՛մ տապալվեց կա՛մ սառեցվեց․ «Իհարկե սա չի նշանակում, որ իրավճակը կարող է լինել աղետալի։ Ամեն ինչ կախված է  ամեն դեպքում այն մոդերատորների ակտիվությունից, որոնք նախաձեռնում են այս բանակցային գործընթացը հովանավորչությունը։ Խոսքս Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի մասին է, որոնք եթե մոդերատորության հայտ են ներկայացրել, ուրեմն այս պահին պետք է բոլոր քայլերն անել բանակցությունները վերականգնելու համար։ Եթե նրանք չեն անում այդ քայլերը և թողնում են, որ հերթական ռազմական գործողություններից հետո նորից հարյուրավոր զոհերից հետո բանակցություններ լինեն, նշանակում է, որ նրանք լրիվ վարկաբեկվում են մեր հասարակության առջև»։

Մեր զրուցակիցը  նաև ընդգծեց, որ վտանգը կայանում է նրանում, որ Մոսկվան ու Փարիզը ոչ միայն գործում են առանձին-առանձին, այլ որպես մրցակիցներ․ «Փաստացիորեն արևմուտք-Ռուսաստան առճակատումն Ուկրաինայում, վերածվել է նաև առճակատման Հարավային Կովկասում։ Լինելով Մինսկի խմբի համանախագահ պետություններ, Ֆրանսիան ցանկանում է այլ ձևաչափով տանել իր մոդերատորությունը, Ռուսաստանը բոլորովին այլ։ Համագործակցության նշաններ չեն երևում՝  նույնիսկ հանուն խաղաղության, արցախահայության ժողովրդի պաշտպանության, չի երևում։ Վտանգը հենց սա է։ Բանակցային գործընթացի մոդերատորները գործում են որպես հակառակորդներ՝ մեկը մյուսի տեղը զբաղեցնելու, մեկը մյուսին դուրս մղելու նպատակով»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում