Sunday, 19 07 2026
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը

Ռուսաաստանի և Ադրբեջանի միլիարդներն ու Հայաստանը

Ռուսաստանն ու Ադրբեջանն իրականացնում են 7,5 միլիարդ դոլարի 14 համատեղ ծրագիր: Օրերս այդ տեղեկությունը նկատելի ուշադրության արժանացավ Հայաստանում, ինչը իհարկե ունի իր հասկանալի պատճառը: Այդ հանգամանքից զատ սակայն, շատ կարևոր է, թե արդյո՞ք Հայաստանի հանրության, հասարակական-քաղաքական կյանքի տարբեր դերակատարների համար հասկանալի է միջազգային քաղաքականության այդ ասպեկտն ու դրա խորքային կարևորությունը, դրա ազդեցությունը քաղաքական զարգացումների տրամաբանության, քաղաքական դիրքավորումների վրա: Եվ այդ հանգամանքը բնորոշ կամ հատուկ է ոչ միայն ռուս-ադրբեջանական գործակցության համար, այլ միջազգային հարաբերությունների երկկողմ ու բազմակողմ ամբողջ սպեկտրի:

Ըստ այդմ, երբ հայկական քաղաքականության սուբյեկտները դիտարկում են Հայաստանի շահերը քաղաքական զարգացումների բարդ հանգույցում, այդ դիտարկումներում շատ կարևոր է արձանագրել, թե Հայաստանը երկկողմ ու բազմակողմ ձևաչաձերով ի՞նչ ծավալի տնտեսական կապակցվածության և փոխադարձ շահառության մեջ է թե Ռուսաստանի, թե մնացյալ բոլոր խոշոր դերակատարների, միջազգային կառույցների հետ: Օրինակ, երբ մենք միանգամայն հիմնավոր և արդարացի գնահատական տալով Ռուսաստանի դաշնակցային անբարեխղճությանն ու անգամ հակահայ քաղաքական գործողություններին և խոսում արևմտյան ելքերի, այլընտրանքների մասին, ունե՞նք Ադրբեջանի հետ արևմտյան դերակատարների տնտեսա-քաղաքական հարաբերության ծավալի կամ մասշտաբի մասին պատկերացում, թե քանի՞ միլիարդ դոլարի շրջանակում է այդ ամենն ու ինչ հարաբերակցություն կա Հայաստան-Արևմուտք տնտեսական հարաբերության ծավալի հետ: Ինչպիսի՞ն է Հայաստան-ԱՄՆ տնտեսա-քաղաքական շահի և հետաքրքրության, գործակցության ծավալն ու մասշտաբը, ինչպիսին է Հայաստան-Ֆրանսիա տնտեսական հարաբերությունը, ի՞նչ հեռանկարներ կան և կոնկրետ ծրագրեր: Այդ ամենն է միջազգային քաղաքականության հիմքը, նաև միջպետական հարաբերությունների ու ռազմա-քաղաքական դաշինքների հիմքը:

Իհարկե ասել, թե դա միակն է, կլինի չափազանցություն կամ մոլորություն, բայց մեղմ ասած բազմակի մոլորություն է մտածել, թե հնարավոր է որևէ կայուն ու հաստատուն փոխհարաբերություն և հեռանկար, եթե չկա տնտեսական մասշտաբային հետաքրքրությունների հիմքը: Ըստ այդմ, հարաբերության հեռանկարի բովանդակությունն ու շահեկանությունը չափելու համար պետք է չափվի նաև տնտեսական հետաքրքրությունների բովանդակությունը: Այդ իմաստով, Հայաստանն ունի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը շեշտադրելու անհրաժեշտություն, և այդ հարցը խոշոր հաշվով պետք է լինի նաև հայաստանյան քաղաքական «դիսկուրսի» կարևոր ուղղություններից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում