Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մարտի 1-ի զոհերի հարազատները ո՛չ երկխոսությանն են հավատում, ո՛չ օտար փորձագետների ներգրավմանը

Ինչպես երեկ տեղեկացրել էինք՝ Գլխավոր դատախազի ստորագրությամբ գրություններ են ուղարկվել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին, Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի Հայաստանում հատուկ ներկայացուցչին, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցող Պրեսկոտին, Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչին` youtube կայքում տեղադրված մի տեսանյութի փորձաքննությունն արտերկրում կատարելու համար մասնագետներ առաջարկելու խնդրանքով:

Այսօր զրուցեցինք Մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մոր՝ Ալլա Հովհաննիսյանի հետ՝ հասկանալու համար, թե նրանք բացահայտման այս ուղղությամբ ինչ հույսեր ունեն:

Նրա խոսքով՝ երբ այսօր քնից արթնացել է, իր մոտ տպավորություն է ստեղծվել, թե բոլորի կողմից Մարտի 1-ը մոռացվել է, եւ այդ վիշտը շարունակում է հուզել միայն սպանվածների հարազատներին:Այլ հարց է, որ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հասնել նրան, որ մեղավորները պատժվեն:

«Այսօր լրանում է Մարտի 1-ի 3.5 տարին եւ չէի մտածում, որ այս տարիների ընթացքում այս վիճակը կլինի: Ոչինչ չի բացահայտվի: Դատախազը հերթական հայտարարությունն է տարածել: Եթե իրոք այդ հայտարարությունը ճիշտ է, եւ արտասահմանյան փորձագետներ կան, կզբաղվեն սպանությունների բացահայտման գործով : Չնայած ես կարծում եմ, որ այդ իշխանավորները այնքան խորամանկ գտնվեցին, որ 3.5 տարի կոծկեցին։

Բայց ամեն դեպքում որոշ սպանություններ արտասահմանյան փորձագետները կբացահայտեն: Օրինակ, Չերյոմուխայից զոհվածները, որոնք ոստիկաններ են, ինձ թվում է՝ նրանց կարելի է հայտնաբերել: Բայց նորից եմ կրկնում, որ 3.5 տարին բավական ժամանակ է այդ ամենը կոծկելու համար: Կարծում եմ, որ այդ հայտարարության արդյունքում մի բան կանեն, որ չգան այդ մարդիկ կամ ինչ-որ ձեւերով նրանց աշխատանքը կխոչընդոտեն եւ չեն թողնի, որ նրանք իրականում աշխատեն»,- նշեց տիկին Ալլան:

Նրա խոսքով՝ եթե արտասահմանյան փորձագետները գան եւ փաստահավաք խմբի անդամների հետ աշխատեն, Անդրանիկ Քոչարյանի հավաքած նյութերից օգտվեն, բացահայտումներ կլինեն:

«Բայց նորից եմ կրկնում, ինչպես այն երկխոսությանը չէի հավատում, այնպես էլ այս իշխանության ոչ մի քայլին»,- եզրափակեց տիկին Ալլան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում