Պատերազմում են ոչ միայն հրանոթներն ու զորքերը, այլև տեղեկատվական տեխնոլոգիաները և առաջինը հաջողվում է միայն երկրորդ օգնությամբ: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամինիր ելույթում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը:
«Տեղեկատվական պատերազմների նպատակներն են ժողովուրդների բրոյալքումը, պետական նիստիտուտների արժեզրկումը, արժանահավատ տեղեկատվության բացառումը, իսկ նշված ինֆորմացիայի միակ նպատակն է ճնշում ներքին օղակների վրա, որն ուղիղ տեղափոխվում է սահման:
Տեղեկատվական պատերազմի մեխանիզմները շատ են՝ կեղծ լուրերի տարածում, պաշտոնական տեղեկատվությունից առաջ ինֆորմացիաներ, որոնք կարող են ուռճացվել, հորինվել ու խեղվել՝ ապալեգիտիմացնելով պետական կառույցները: Մեդիա հոսքերի անկառավարելիություն, սոցցանցերում հոգեբանական ճնշումներ, ներքաղաքական բախումներ առաջացնելով սրել ներքին պառակտվածությունը, հետևաբար, սահմանին կանգնած զինվորին բարոյալքել»,-ասաց նա: