Tuesday, 28 05 2024
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters
Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
19:30
Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
19:20
Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
19:00
Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ հանցագործության աճ են ակնկալում
18:50
Իրանը Ռուսաստանից 15 ուղղաթիռ կգնի
18:40
Բելգիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել
18:30
Ռուսաստանն Ուկրաինայում ամսական 24.000 զինվոր է կորցնում. Շոլց
18:10
Նորվեգական «Equinor»-ը 1,1 մլրդ կներդնի նոր գազային հանքավայրի վրա
Ծանր մարտահրավեր եւ լուրջ քննություն
17:50
Բելգիան Ուկրաինային 30 F-16 կործանիչ կփոխանցի
Մեհրաբյան Online
17:40
Գերմանիան և Իտալիան դեմ են արևմտյան զենքով ՌԴ պահեստներն հարվածներին
17:30
Եվրախորհուրդը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
17:20
Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը
Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի պատկերացումներին համահունչ

Նենսի Փելոսին եկավ ու գնաց, ինչ մնաց հայ-ամերիկյան հարաբերության խորքում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի իրապես պատմական այցի ֆոնին Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակը լցվեց հայ-ամերիկյան հարաբերության մասին առատ խոսակցություններով, որոնց հանրագումարում սակայն պարզ չէ, թե ինչ բովանդակությամբ և որքանով լցվեց հայ-ամերիկյան հարաբերության իրական օրակարգը: Այդ խոսակցություններն առավելապես կենտրոնացան և ծավալվեցին աշխարհաքաղաքական դիմակայության և Հայաստանի այսպես ասած վեկտորի փոփոխության կամ անցման տրամաբանության շրջանակում: Մինչդեռ, իրական միջպետական հարաբերությունը կառուցվում է նաև առարկայական փոխշահավետ ներքին բովանդակության վրա, ինչը հայ-ամերիկյան հարաբերության պարագայում եթե անգամ չի էլ բացակայում, այդուհանդերձ առանձնապես «ներկա» էլ չէ:

Պետությունների միջև հարաբերության հիմքը տնտեսությունն է, որքան էլ պատկերավոր լինեն ռազմա-քաղաքական հետաքրքրությունների վերաբերյալ նկարագրությունները: Եթե չկա տնտեսական փոխշահավետ հիմքը, այդ հարաբերությունը մակերեսային է, հետևաբար ենթակա է խորքային ալիքների ազդեցությանը: Իսկ դրանք կարող են առաջանալ այլ ուղղություններով տնտեսական հետաքրքրությունների, շահերի կամ անհրաժեշտությունների բերումով: Այդպիսով, հայ-ամերիկյան հարաբերության օրակարգին անհրաժեշտ է տնտեսական բովանդակություն և ծանրություն՝ խորքային ալիքների հանդեպ դիմադրունակ, կենսունակ դարձնելու, ինքնին հայ-ամերիկյան հարաբերությունը խորքային երևույթի վերածելու համար: 2015 թվականին Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան այցի ընթացքում ստորագրվեց հայ-ամերիկյան համաձայնագիրը ներդրումային փոխադարձ պաշտպանվածության վերաբերյալ: 2016 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ում տեղի ունեցավ հայ-ամերիկյան ներդրումային համաժողովը, որին մասնակցելու համար Նահանգներ էր մեկնել Հայաստանի կառավարության՝ այդ պահին ըստ էության նոր կառավարության պատվիրակությունը:

2018 թվականից հետո Հայաստանում փաստացի կանգնեց Հայաստանում ԱՄՆ բաց հետաքրքրությանն արժանացող Ամուլսարի հանքի շահագործման ներդրումային ծրագիրը, որը Հայաստանում արևմտյան ներդրումային խոշորագույն ծրագրերից մեկն էր: Հայաստանում ԱՄՆ դեսպաններն ու այլ դիվանագետներ, նաև հայ-ամերիկյան առևտրային պալատը պարբերաբար խոսում էին այդ ներդրումային ծրագրի կարևորության մասին, ազդարարելով, որ դրա հաջող ընթացքը պայմանավորելու է Հայաստան ամերիկյան ներդրումային այլ հոսքերի հեռանկարը: Առ այսօր սակայն ծրագիրը կանգնած է, իսկ դրա մասին ամենաթարմ հիշեցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին արդեն 2022 թվականի ապրիլի 20-ին, երբ այցելել էր Ամուլսարի ոսկու հանք: Այսօր արդեն հանքը գործնականում մի գոտում է, որի մերձակայքում օրեր առաջ թեժ մարտական գործողություններ էին: Խոսքն իհարկե անմիջական մարտական գործողությունների վայրի մասին չէ, սակայն Ամուլսարը Ջերմուկի հարևանությամբ է և իր վրա չի կարող չկրել ռազմական գործողությունների ազդեցությունը լայն առումով: Եվ այստեղ հարց է առաջանում, իսկ կարո՞ղ էր ադրբեջանական վարքագծի վրա ազդեցություն ունենալ ԱՄՆ հետաքրքրությանն արժանացած աշխատող ներդրումային ծրագիրը, եթե այն արդեն չորս տարի մատնված չլիներ անորոշ պարապուրդի: Ժամանակակից աշխարհում քաղաքականությունն ու տնտեսությունը չափազանց բարդ ու բազմաշերտ հանգույցներից կազմված երևույթ է, որը ենթակա չէ միարժեք ու պարզունակ գնահատականների և վերաբերմունքի, և առավել ևս դեկլարատիվ հայտարարությունների: Որն է հայ-ամերիկյան հարաբերության տնտեսական փոխշահեկանության հենքը: Այս հարցի պատասխանն ունի ռազմավարական նշանակություն և կարևորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում