Saturday, 11 07 2026
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»

«Ես վերջապես Հայաստանում եմ, և կարելի է ասել, որ դա իմ երազանքի իրականացումն է». Բրայան Մեյ. Սթարմուս, օր 2

Հայաստանում շարունակվել են Սթարմուս միջազգային փառատոնի շրջանակում անկցավող միջոցառումները, ասուլիսներն ու հանդիպում-դասախոսությունները։

Ասուլիսով են հանդեց եկել Սթիվեն Հոքինգի շքանշանի դափնեկիրներ Բրայան Մեյը և Դայան Աքերմանը։ Բրայան Մեյն անդրադարձել է փառատոնի շրջանակում սեպտեմբերի 7-ին  Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի հետ սպասվող ելույթին։ Երաժիշտը հատուկ ընդգծել է, որ երեխաների հետ ելույթները նախևառաջ հույզերի փոխանակում են, այլ ոչ թե կատարողական վարպետության նկատմամբ խիստ մոտեցում։ «Ես չէի ցանկանում, որ նրանք լարվածություն զգան, և որոշեցի փորձերի ժամանակ նվազագույն փոփոխությունները մտցնել։ Նրանք չպետք է իրենց վրա ճնշում զգան։ Իսկ մենք` երաժիշտներս, այս համերգի ժամանակ դուրս ենք գալու մեր հարմարավետության գոտուց, և դա նույնիսկ լավ է։ Մենք կկարողանանք փորձել այն, ինչը երբեք չէինք փորձի այլ բեմերում»,- ասել է Մեյը։ Մեյը նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում, -«Երկրաշարժից ի վեր շատ մտահոգ եմ եղել Հայաստանի ճակատագրով, եղել են շատ դեպքեր, որ այլ երաժիշտների հետ գործակցությամբ ցանկացել եմ գալ Հայաստան: Այս անգամ ես վերջապես Հայաստանում եմ, և կարելի է ասել, որ դա իմ երազանքի իրականացումն է»։ Queen խմբի կիթառահարն առանձնակի ջերմությամբ է հիշել Ջիվան Գասպարյանի հետ համատեղ աշխատանքը «Գլադիատոր» ֆիլմի նկարահանումների ձայնագրությունների ժամանակ։

Սթարմուսի շրջանակում անցկացվող դասախոսությունների շարքում ԵՊՀ-ն երեկ հյուրընկալել է շվեյցարացի աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորին։ Ուսանողները եզակի հնարավորություն են ունեցել ունկնդրելու ականավոր գիտնականի դասախոսությունը տիեզերական օբյեկտների, այդ թվում՝ Մայորի հայտնագործության՝ արեգակնանման «51 Pegasi b» էքսոմոլորակի, և աստղագիտության հետագա զարգացման գործում դրա ունեցած դերի մասին։

Հայաստանում Ամերիկյան համալսարանը հյուրընկալել է NASA-ի ռեակտիվ շարժիչ լաբորատորիայի համակարգերի ինժեներ Նագին Կոքսին, ով ուսանողների հետ կիսվել է իր հարուստ փորձով։

Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայում էլ տիեզերքում աստղերի, մոլորակների և կյանքի բաղադրիչների ստեղծման թեմայով դասախոսությամբ է հանդես եկել Միջազգային աստղագիտական միության նախկին նախագահ Էվին ֆան Դիշյոքը։ «Ես ահռելի ներուժ տեսա Հայաստանում, հատկապես աստղագիտության ասպարեզում: Բյուրականի աստղադիտարանը երկար տարիներ ահռելի դեր է խաղացել համաշխարհային աստղագիտության մեջ: Ես նաև այլ բան տեսա:

«Սթարմուսի» ընթացքում տեսա բազմաթիվ խանդավառ երիտասարդների, և կարծում եմ՝ հենց նրանք են Հայաստանի իրական ապագան»,- ասել է գիտնականը։

Դասախոսություններ են անցկացվել նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ագրարային համալսարաններում, ինչպես նաև ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնում։

Փառատոնի շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է նաև «Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը» թեմայով կոնֆերանսը, որին մասնակցել են անվանի գիտնականներ Թոնի Ֆադել, աշխարհում երրորդ կին Նոբելյան մրցանակակիր Դանա Սթրիքլենդը, Էմանուել Շարպենտիեն, Մաուրին Ռեյմոն, Ժան-Ժակ Դորդենը, Բերնհարդ Շոլկոպֆը, Կուրտ Վյութրիխը, Դեյվիդ Զամբուկան։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում