Sunday, 19 05 2024
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ
ԱՄՆ-ն պատրաստ է ավարտին հասցնել ՀՀ-ում ռուսական անվտանգության համակարգի կոլապսը
Հայկական «Իրան-նամեի» երկրորդ փորձությունը
Մեկնարկել են սեղանի թենիսի մրցումները
Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով
Վթարային ջրանջատում Երևանում
Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել
Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Օսլո
15:30
Սլովակիայի մահափորձի ենթարկված վարչապետի վիճակը կայունացել է
Վրջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև
Սահմանապահ զորքերը Կիրանցի հատվածում իրականացնում են պետական սահմանի պահպանությունը ստանձնելու նախապատրաստական աշխատանքներ
Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների ֆոնին ակնկալում է Մակրոնի այցը Թբիլիսի
14:30
Թաիլանդի դատարանը կքննի երկրի վարչապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ մի խումբ սենատորների միջնորդությունը

Դավաճանություններին զուգահեռ աճող բյուջետային մուտքեր. Ո՞վ կազատվի բանակից

Միայն ալարկոտները չեն քննարկել ՊՆ-ի կողմից առաջարկվող նոր նախագիծը, ըստ որի 24 միլիոն դրամ վճարի դիմաց հնարավոր է ազատվել ծառայությունից։ Ավելի շուտ, ոչ թե ազատվել՝ այլ սղել ծառայության ժամկետը, չմեկնել առաջնագիծ ու վերջում ստանալ նույնպիսի զինվորական գրքույկ, ինչպիսին ունի 2 տարվա օրացուցային ծառայություն անցկացրած երիտասարդը։

Կարծիքներն էլ, խոշոր հաշվով, շատ տարբեր են։ Ոմանք ասում են, որ սա սոցիալական անարդարության զգալի կապիտալ է ձևավորելու։ Մարդիկ, որոնք ունեն գումարներ՝ հեշտությամբ խուսափելու են բանակից, իսկ մյուսները պնդում են, որ պրոֆեսիոնալ բանակի ճանապարհն այսպիսին է ու սրան այլընտրանք չկա։ Կան նաև կարծիքներ, որ ըստ այդմ այն սև՝ մաղարիչային ֆինանսական հոսքերը, որոնք բանեցվում են անհատների միջոցով երեխաներին բանակից ազատելու մեխանիզմների վրա՝ այս ծրագրի շնորհիվ, խոշոր հաշվով կարող են զրոյացվել։ Պարզ ասած՝ եթե ժամանակին մարդիկ ծախսում էին հազարավոր դոլարներ անօրինական ճանապարհով տղային բանակից փախցնելու համար, հիմա ստիպված կլինեն վճարել պետությանը, սակայն նույն արդյունքը ստանալ օրինական ճանապարհով։

Սա կարծես նույն է, ինչ ժամանակին տեղի ունեցավ անձնագրային վարչությունների հետ․ նախկին ՕՎԻՐ-ների պետերը հինգ պակաս միլիոնատերեր էին, որովհետև անձնագիրն անգամ օրենքով համապատասխան ժամկետում քաղաքացուն տալու համար մշտապես գումար էին պահանջում։ Ստացվում էր, որ սպառնում էին ուշացնել, եթե անձնագրի համար մաղարիչ չանես։ Հետո պետությունը ներդրեց մի համակարգ, ըստ որի տերմինալով իքս գումար էիր փոխանցում պետբյուջե՝ անձնագիրդ, օրինակ՝ ժամանակից շուտ ստանալու համար։ Բանը պարզ է կոչվում, կաշառքի օրինականացում։

Հիմա ՊՆ-ն առաջարկում է օրինականացնե՞լ բանակից ազատվելու կաշառքը։ Բայց չէ՞ որ անձնագիր ստանալու դեպքում իրավիճակն այլ է։ Բանակում ծառայողը գաղափարական ամուր հենքով պիտի մղվի մարտի, իսկ երբ գիտի, որ իր տարիքային ասենք՝ մի 1000 հոգի ազատվել է ծառայությունից ու առաջնագծում չի այդ պահին, ապա ինչպիսի՞ հոգեբանական ու կամային պատրաստակամությամբ պիտի մեկնի մարտի։ Արդյո՞ք մարտի դաշտում փող չունեցողն անդադար չի մեղադրելու ինքն իրեն ու մյուսներին, որ չուներ բավարար գումար նույնկերպ ազատվելու համար։ Ինչպե՞ս պիտի հայ երիտասարդը վերաբերվի իր ծառայությանը, եթե հիմքում գումարն է, ոչ թե ներքին պատրաստակամությունը, հայրենիքի զգացողությունը, պարտավորվածության զգացումը, պատասխանատվությունը։

Սրանք, իհարկե, գուցե էմոցիոնալ կատեգորիաներ են, գուցե կան ռացիոնալները։ Ասենք՝ միջազգային ինչ-որ փորձ, որի վրա հիմնվելով ՊՆ-ն գնացել է նման լուծման։ Գուցե այդքան գովերգված Շվեյցարիան կամ Շվեդիան, կամ Իսրայելն էլ նման տարբերակով կազմակերպել իրենց ազգային բանակները։ Բայց կարծես․․․ չէ։ Իսրայելում պարտավոր են ծառայել բոլորը, աղջիկ, թե տղա։ Շվեյցարացիներն էլ, մինչև 50 տարեկան ծառայում են, ճիշտ է պարբերականությամբ ու կարճ։ Շվեդներն էլ, կարծես փողով ազատվելու մեխանիզմ չունեն։ Սրանք այն երկրներն են, որոնց մոդելների մասին մենք խոսում ենք գրեթե ամենօրյա ռեժիմով։

Սակայն, հավանական է, չէ՞, որ 24 միլիոն դրամ ունեն ինչ-որ արհեսատական բանականության ինժեներ, որի գործունեությունը զորամասից դուրս պետությանը կարող է բերել ավելի շատ օգուտներ, քան սահմանին զենք բռնելիս։ Կամ որևէ մարզիկ, որի ամեն բերած ոսկե մեդալ մի մեծ ձեռքբերում է ամբողջ պետության համար։ Մարզիկներն էլ, գիտնականներն էլ, ՏՏ ոլորտի մասնագետներն էլ կարող են իրենց թույլ տալ աշխատել 24 միլիոն ու իրենց փոխարեն ազգային բանակ ուղարկել լավ զինված, պատրաստված, էդ գործը սիրող մասնագետի։ Կարող են․․․ բայց արյդո՞ք այս մեխանիզմը գործելու է նկարագրածիս պես։ 60 հազար դոլարն իրականում բավարար է, որ 1 տարվա կտրվածքով ապահովվի 1 լավ պատրաստված պրոֆեսիոնալ զինվորի ծախսը։ Ասենք՝ 1000-1500 դոլար աշխատավարձ, մոտ 6000 դոլար սպառազինության ու այլ ծախսեր, շուրջ 10000 դոլար վերապատրաստումներ արտերկրում ու տեխնոլոգիական սարքեր, որոնք կապահովեն վերջինիս մարտունակ վիճակը մարտի դաշտում։ Պարզունակ հաշվարկ է։ Բայց իրատեսական են պետության նման նախաձեռնությունները, թե սա հասարակ հարկահավաքություն է հարուստներից, թե եթե չեք ուզում ձեր երեխեքը ծառայեն՝ փող վճարեք պետությանը։ Միևնույն է, ամեն ինչ միանշանակ չէ․․․․ իսկ ինչ կարծիքի եք դու՞ք։ Կիսվեք մեկնաբանություններում, որովհետև մեր լսարանի կարծիքն իրապես կարևոր է մեզ համար։ Վերջապես՝ հենց դուք մենք ենք կառավարության պատվիրատուն, այլ ոչ թե հակառակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում