Sunday, 19 05 2024
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Պարզ լճի մոտ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի եզրափակիչ փուլը. ներկա է եղել Փաշինյանը
Սկսեցինք Տավուշից՝ սակայն թիրախն ու լծումները Երևանում են. մենք հասել ենք մեր տրամաբանական ավարտին
Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
Հասկացանք, դուք սկյութ եք
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել
Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա
22:15
Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է արել հակազդել Ադրբեջանի քայլերին, որոնք կասկածի տակ են դնում երկրի ամբողջականությունը
Հայ-հնդկական ռազմական համագործակցության փաստաթուղթը պատմական է
Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար
ԻԻՀ-ի քրիստոնեական ֆիլիա՞լ են ուզում դառնանք. եկեղեցու ռևանշն անընդունելի է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
Ոսկու առեղծվածը․ 9 անգամ աճել է ոսկու արտահանումը
Հայաստա՞ն, թե՞ Իրան, թուրքական «դիլեմա»
20:45
Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
20:30
Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում
Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան
Սյունեցի աշակերտները հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ․ դպրոցականների թիմային խճուղավազք» մրցաշարում
Գյումրիում գործող թանգարաններն առանձնահատուկ են պատրաստվել Թանգարանների միջազգային օրվան
Շարունակվում է ԵԽ աջակցությամբ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նվիրված ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը
19:15
Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների մանրամասները
19:00
Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել
ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ
Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է զոհվել
18:15
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը
17:50
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը

Ով է Հայաստանում պարզաբանելու տարօրինակ ու տագնապալի իրավիճակը

Պաշտոնական Երևանը գործնականում լռությամբ է արձագանքում հայ-իրանական սահմանի շուրջ տեղի ունեցողին, որի վերաբերյալ բավականին ինտենսիվ հայտարարություններ է անում պաշտոնական Թեհրանը: Դրանց անդրադառնում ենք պարբերաբար և ընդամենը ժամեր առաջ հնչեց հերթականը, այս անգամ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մոհամադ Ջամշիդի մակարդակով: Ըստ իրանական ISNA գործակալության, նա անդրադարձել է Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի օրերս կայացած հեռախոսազրույցին, ասելով, որ Իբրահիմ Ռայիսին Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանը պետք է պահպանվի ցանկացած գնով: Ձևակերպումն ինքնին տագնապալի է, քանի որ «ցանկացած գնով» արտահայտությունը նշանակում է, որ հայ-իրանական սահմանը պարզապես սովորական ընթացակարգով պահպանելը այդքան էլ բավարար չէ առկա մարտահրավերի կամ ռիսկի պարագայում:

Համենայնդեպս, Իրանի հայտարարությունները խոսում են առկա ռիսկի մասին, մարտահրավերի մասին, ընդ որում բավականին լուրջ մարտահրավերի, քանի որ Իրանը թերևս լուրջ սուբյեկտ է և այդ երկրի պաշտոնյաները հազիվ թե անեին անլուրջ հայտարարություններ: Սա իհարկե բոլորովին չի նշանակում, որ Իրանի հայտարարությունները Հայաստանում պետք է ընդունվեն «բացարձակության» տրամաբանությամբ, դիտարկվելով Հայաստանի հետաքրքրությունների և շահերի հետ բացարձակ նույնական տիրույթում: Ասել կուզի, Իրանի տագնապը ամենևին չի նշանակում նույնական տագնապի հիմք Հայաստանի համար: Բայց, այդպես է, թե ոչ, հնարավոր է եզրակացնել թերևս տեղեկատվության բավարար պաշարի դեպքում, մինչդեռ պաշտոնական Երևանից առայժմ չկա անգամ պաշտոնական տեղեկատվության որոշակի ծավալ, որը թույլ կտա Հայաստանի հանրությանը իրեն հաշվետու կառավարությունից ստանալ իրավիճակի վերաբերյալ շատ, թե քիչ հանգամանալից պարզաբանում: Նույնիսկ ռուս սահմանապահների գործողությունների առնչությամբ եղավ միայն Հայաստանում ՌԴ սահմանապահ ծառայության վարչության հայտարարությունը:

Հայաստանում կա՞ որևէ գերատեսչություն, որը ունի ցանկություն, իրավասություն, և բավարար իրազեկվածություն, պարզաբանելու, թե ինչո՞ւ է օրինակ Թեհրանը վերջին մի քանի օրերին տարբեր պաշտոնյաների մակարդակով մեկը մյուսի հետևից անում հայ-իրանական սահմանին առնչվող տագնապալի հայտարարոթյուններ և արտահայտում ուղղակի, թե անուղղակի մտահոգվածություն: Հայաստանի հանրապետությունն ունի՞ սեփական հանրությանն այդ հարցերին առնչվող թեկուզ մասնակի տեղեկատվություն մատուցելու պատասխանատվություն, քանի որ բոլորին է հասկանալի, բարդ դիվանագիտական-քաղաքական և ռազմա-քաղաքական այս շրջափուլում հնարավոր չէ հրապարակավ ներկայացնել ամեն ինչ: Բայց պետական սահմանի շուրջ առկա աննցուդարձի առնչությամբ թեկուզ մասնակի պարզաբանումների հանգամանքը կարևոր է թե հանրության առաջ քաղաքական պատասխանատվության, թե նաև հասարակությանը տարաբնույթ նենգափոխված տեղեկատվական հոսքերի ռիսկերից գոնե հարաբերականորեն պաշտպանելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում