Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Պետք է պատասխանա տան արած չարագործության համար․ օդի աղտոտվածությունը ՀՀ-ում հասել է ծայրահեղ աստիճանի

Երևանում և մի շարք այլ քաղաքներում օդի աղտոտվածության մակարդակը մտահոգիչ ցուցանիշի է հասել: Երևան քաղաքում  ակտիվ են թե՛ շահագործվող հանքերը, թե՛ շինարարական աշխատանքները, որոնք հանգեցնում են օդի արագացված աղտոտվածությանը: Մեր ամենամեծ խնդիրը փոշին է և օդի աղտոտվածության վատ վիճակը: Վիճակն այնքան է վատացել, որ արդեն պարտադիր չէ հատուկ սարքավորումներ տեղադրել՝ հասկանալու համար, թե ինչ վիճակում է օդը, ամեն բան արդեն ակնհայտ է: Մարդիկ պատուհանը բացում են ու կարճ ժամանակ անց տունն արդեն կեղտոտ է, սա կենցաղային այն պարզ ցուցիչներերից է, որը վկայում է՝ վիճակի ծայրահեղ վատ լինելու մասին: Պատճառներից մեկը մայրաքաղաքում առկա շինարարական բումն է: Մի կողմից լավ է՝ ներդրումներ են, զբաղվածություն, բայց շատ շինարարների կողմից չեն պահպանվում ամրագրված համապատասխան պահանջներն ու կանոնները, որոնք որոշ չափով փորձում են մեղմել օդի աղտոտվածության ռիսկի բարձրացումը: Այստեղ շատ անելիքներ ունի համապատասխան տեսչական մարմինը, սակայն մեծ ռեսուրսներ են պետք, որ կարողանա բոլորին ամենօրյա վերահսկողության տակ պահել: Շատ կարևոր է, որ բիզնեսն ինքը պատասխանատվություն ունենա: Շինարարական նախագծով արդեն իսկ ամրագրված են բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնց պարտավոր են հետևել կազմակերպությունները՝ տարածքի ծածկապատում, շինհրապարակների լվացում և այլն: Մասնագետների կարծիքով՝ եթե այդ բոլոր գործողությունները նախագծով պատշաճ նկարագրված չեն, այն փորձաքննության դրական եզրակացություն չի ստանում: Հետևաբար, եթե նախագծում դա կա, օրենքի պահանջները սահմանված են, ապա բիզնեսը պարտավոր է դրանց հետևել:

Օդի աղտոտվածությունը հատկապես շատ է Երևանում, Վանաձորում և Գյումրիում, սակայն վիճակի կարգավորման համար աշխատանքներ չեն իրականացվում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բնապահպան Հակոբ Սանասարյանն ասում է, որ ամենավտանգավորն այն է, որ ՀՀ-ն ունի մաքուր երկաթի գործարան, որտեղի խտանյութն այրվում է և աղտոտում օդը։ Բացի դա՝ Հայաստան են ներկրվում ժամկետանց և ոչ սարքին վիճակում գտնվող մեքենաներ, որոնք ևս վնասում են միջավայրն ու առիթ հանդիսանում օդի աղտոտման։ Պետական վերահսկողության բացակայություն կա, որն էլ մեզ կանգնեցրել է նման աղետալի խնդիրների առաջ։ Փողոցում քայլելիս անգամ՝ մարդիկ տեսնում են, թե ինչպես են բազում թունավոր նյութեր արտանետվում օդ, սակայն ոչ-ոք դրան ուշադրություն չի դարձնում, քայլեր չի ձեռնարկում, ամբողջովին անտարբերության  է մատնված ու դա այն դեպքում, երբ շատ այլ օտար երկրներում նման վարորդներին տույժեր են հասնում, իսկ մեզ մոտ ի՞նչ են անում, իհարկե, ոչինչ։

Մեզ մոտ կան օդային ավազաններ, որոնք չեն գործում։ Երևան քաղաքի մոտ էլ կան հանքեր, որոնք մեծ քանակությամբ փոշի են առաջացնում, սակայն դա ոչ-ոքի, ինչպես տեսնում ենք, չի հուզում։ Ցավալի է, բայց Երևանը օղակված է աղբավայրերով։ Սրա հետևանքներն ակնհայտ են՝ կարող են առաջանալ բազում հիվանդություններ ու ոչ-ոք չգիտի, թե այդ հիվանդություններից, որոնք կլինեն բուժելի, որոնք՝ ոչ։ Պետք է պետական վերահսկողություն սահմանել, որպեսզի այս լուրջ և կարևորագույն խնդրին լուծում տրվի, ոչ թե անտարբերության մատնել ու թողնել, որ վիճակն էլ ավելի վատանա, առանց այն էլ անմխիթար վիճակում ենք։ «Ցավոք, այս իշխանությունները չեն մտածում ժողովրդի մասին ու դա անում են ամեն առումով՝ թե՛ սահմանային, թե՛ կենցաղային։ Սա հնարավոր է լուծել միայն պետականորեն կարգադրված պահանջների և քայլերի միջոցով, այլ կերպ՝ հնարավոր չէ։  Յուրաքանչյուրը պետք է պատասխանա տա իր արած չարագործության համար, որը, ցավոք, չի արվում։ Այս իշխանությունների հետ չի կարելի որևէ էկոլոգիական խնդրի լուծման մասով հույսեր կապել»,- ընդգծում է մեր զրուցակիցը։

Քաղաքացիները պետք է հասկանան իրավիճակի լրջությունն ու հետևողական լինեն շրջակա միջավայրի նկատմամբ, քանի որ իրենց արած յուրաքանչյուր սխալ քայլ կարող է ճակատագրական լինել օդի և շրջակա միջավայրի համար, իսկ դրա հետևանքով տուժում է, իհարկե, բնակչությունը։ Սանասարյանի խոսքով՝ Գերմանիայում, երբ որևէ մարդ վնասում է շրջակա միջավայրը, կողքի գերմանացին տվյալ անձին տանում է ոստիկանություն, քանի որ հասկանում է, որ այդ քայլով վնասում է առաջին հերթին իրեն ու գալիք սերունդներին, որոնք ապրելու են այդ աղտոտված միջավայրում։ «Հայրենքիը սիրելու, գնահատելու, պահպանելու գաղափարը մեզ մոտ շատ թուլացած է, որը ցավալի փաստ է, պետք է ուղղել ամեն բան։ Հայ մարդը պետք է գիտակցի, թե ինչ է անում։ Անհրաժեշտություն կա հատուկ սարքերի տեղադրման, որոնք կորսան թունավոր նյույթերն ու հստակ արդյունքներ կտան։ Ուշադրություն պետք է դարձնել նաև տրանսպորտի վրա։ Ցավոք, լուծման սպասելու հույսերը քիչ-քիչ մարում են»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում