Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Վաղ թե ուշ թմրադեղերը օրինկանացվելու են. հանրության մի մասը սկսել է դա նորմալ համարել

Ոստիկանությունը հայտնում է, որ համացանցային «Տելեգրամ» հավելվածը հայտնի է նաև ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող էջերով, որոնց դեմ պաքարը պարբերաբար արդյունք է տալիս: Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած տեղեկության համաձայն` «Գրին Հաուս 420»-ը հենց այդպիսի էջ է, որի միջոցով հանցավոր խմբի անդամները մայրաքաղաքում և որոշ մարզերում իրացնում են թմրամիջոց:

Ստացված տեղեկությունն իրացվեց ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի, Անիի և Ախուրյանի բաժինների քրեական հետախույզների համատեղ միջոցառումներով: Ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Գյումրիում ձերբակալվեցին և ոստիկանության Կումայրիի բաժին բերվեցին Ձորակապ գյուղում բնակվող 23-ամյա տղամարդ և 31-ամյա կին՝ երկուսն էլ օտարերկրյա քաղաքացիներ: Կնոջ մոտ հայտնաբերվեցին մեթամֆետամինի՝ 10, և «ԼԴՍ»-ի հինգ հաբ, նաև` մոտ 35 գրամ հաշիշ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը խոսել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, որի փոխանցմամբ՝ խնդիրը ոչ թե Տելեգրամի մեջ է, այլ նրա, որ այս գործում ստեղծվել է ցրված համակարգ, այսինքն՝ մատակարարողներն ու սպառողները միմյանց չեն ճանաչում: Մատակարարողի գործող սխեման այնպիսին է, որ գրեթե հնարավոր չէ բացահայտել, թե ով է, այսինքն՝ պարագլուխներին գտնելը դժվար գործ է դարձել: Վաճառքն իրականացվում է հետևյալ կերպ՝ ապրանքը ցրվում է ցրիչների միջև, տեղադրվում է որևէ վայրում, իսկ սպառողը գնում ու վերցնում է այն, առանց իմանալու, թե ով է հեղինակը, ամեն բան արվում է անանուն ու ծածուկ, ոչ ոք ոչ ոքի չի հանդիպում ու խնդրում բարդությունն էլ կայանում է նրանում, որ մեկին ձերբակալելով հնարավոր չէ շարունակվող շղթան քանդել, քանի որ մատակարարողներն իրենք էլ միմյանց չեն ճանաչում: Փաստ է մնում այն, որ Տելեգրամ հավելվածը նման մարդկանց շատ է օգնում, քանի որ թույլ է տալիս անանուն շփում իրականացնել: Կան այլ միջոցներ էլ սրա իրականացման համար, սակայն փակագծեր բացել Մարտիրոսյանը չցանկացավ՝ ասելով, որ մինչ Տելեգրամնն էլ սա կար, ուղղակի սույն ծրագիրը սկսել է ավելի հեշատացնել «սև գործը»:

Կանխել թմրանյութերի վաճառքը, կարելի է ասել, այդքան էլ իրատեսական չէ, քանի որ դրա վաճառքն իրականացնում են անգամ սովորական հրապարակումների միջոցով ու քանդել շղթան՝ շատ բարդ է: Տելեգրամով բացահայտելն էլ է դժվար, քանի որ այդ ալիքները հաճախակի փոխվում են. հնարավոր է մի փոքր տոկոսը բացահայտվի, բայց ոչ լրիվ: Իրավապահներին կարող է օգնել այն, որ նրանք ծրագրում գտնեն որևէ խոցելի կետ ու գործեն ըստ դրա, սակայն այստեղ կա այն բայցը, որ պարագլուխները կսկսեն օգտվել այլ հարթակից:

Մարտիրոսյանն ընդգծում է, որ խնդիրը թմրադեղերի էժանացումը, բազմազանությունը ու թույլ թմրադեղերի հանրության մի մասի կողմից նորմալ ընկալումն է: Հստակ տոկոսային շեմ նշել հնարավոր չէ, սակայն հանրության որոշակի տոկոսը սկսել է նորմալ ու սովորական վերաբերել թույլ թմրադեղերի օգտագործմանը. դա ակնհայտ իրողություն է:

«Վաղ թե ուշ թմրադեղերը օրինականացվելու են, որովհետև դա միակ միջոցն է կանխելու ավելի ծանր թմրադեղերի օգտագործում. ցավոք, այսպես, թե այնպես որոշները օգտվելու են»: Ներկայումս թմրադեղերն այնքան են շատացել ու ստացել դիզայներական լուծումներ, որ ոստիկանությունը չի հասցնում դրանք մտցնել արգելվածների ցանկում: Կան թմրադեղեր, որոնք նման են լվացքի փոշու ու իրականում էլ կարող են ծառայել՝ որպես լվացքի փոշիի: Սինթետիկ թմրադեղերը փոխել են շուկան:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում