Saturday, 27 04 2024
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան

Ռուս խաղաղապահները կա՛մ չեն կարողանում, կա՛մ չեն ցանկանում կատարել իրենց պարտավորությունները․ «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ

«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը անցել է ռուս խաղաղապահների հսկողության տակ, որոնք պարտավորվել են ապահովել այս միջանցքի անվտանգությունը։

Այսօր հակառակորդը, անտեսելով եռակողմ պայմանավորվածությունը, սկսել է գնդակոծել Լեռնային Ղարաբաղի տարածքը՝ կիրառելով նաև անօդաչու թռչող սարքեր։ Գնդակոծության հետևանքով մեր կողմից կան զոհեր և վիրավորներ։

Հակառակորդը հրետակոծություններով ու սադրանքներով փորձում է խուճապ մտցնել ու ահաբեկել Արցախի ժողովրդին, ստիպել Արցախի ղեկավարությանը զիջել դիրքերը։ Թշնամու նպատակը Բերձորն է (Լաչին), ուզում են հսկողության տակ առնել քաղաքը, ճանապարհին անցակետեր տեղադրել։ Քանի որ Լաչինի միջանցքը շրջանցող ճանապարհի մի մասը դեռ կառուցված չէ, մենք ստիպված ենք լինելու անցնել նրանց անցակետով, ինչին փորձում է հասնել հակառակորդը։

Այս իրավիճակում մենք տեսնում ենք իշխանության լիակատար կաթվածահար վիճակ, հետևաբար պետք է ինքնակազմակերպվենք և ձեռնարկենք անհրաժեշտ քայլեր։

Մենք տեսնում ենք, որ խաղաղապահները կա՛մ չեն կարողանում, կա՛մ չեն ցանկանում կատարել իրենց պարտավորությունները։ Պետք է խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ հանդիպում պահանջել, կոնկրետ հարցեր տալ և դրանց պատասխանները ստանալ։ Արցախի ժողովուրդը պետք է իմանա, թե ինչ է սպասվում, որպեսզի համապատասխան եզրակացություններ անի և ձեռնարկի անհրաժեշտ հետագա քայլերը։

Եթե խաղաղապահ ուժերի ղեկավարությունը հրաժարվի հանդիպումից, ապա հասարակական ճնշում կլինի այս հանդիպումը ստանալու համար։

Մենք ոչ մեկին թույլ չենք տա նսեմացնել հայ ազգի արժանապատվությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում