Tuesday, 14 05 2024
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա

Մինչև 1,6 մլն դրամ բիզնես դրամաշնորհ՝ 300 նպաստառու ընտանիքներից յուրաքանչյուրի համար

Ընտանիքների կենսամակարդակի բարձրացման նպաստների համակարգում ընդգրկված անձանց համար իրականացվում է «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրը, որով վերջիններիս հնարավորություն է տրվում անապահովության նպաստի կախյալությունից անցում կատարել ձեռնարկատիրական գործունեության։ Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, բազմափուլ ընտրություն անցած ընտանիքներից մի խմբի հետ արդեն իսկ կնքվել են մինչև 1,6 մլն դրամաշնորհ տրամադրելու պայմանագրեր։ Այդ գումարով ընտանիքները կստեղծեն սեփական բիզնեսն՝ իրենց կողմից մշակված ծրագրերի հիման վրա։ Մինչ այդ ընտանիքները մասնակցել են դասընթացների, ձեռք են բերել բիզնեսի կառավարման հմտություններ. վերջիններս նախնական փուլում ընտրվել են Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողների և զբաղվածության մասնագետների կողմից՝ հաշվի առնելով ընտանիքի նպաստ համակարգում գրանցված լինելը (28 և ավել միավոր), 3 և ավելի երեխա կամ մինչև 5 տարեկան երեխա։ Դասընթացներին մասնակցել են Հայաստանի հինգ մարզերից (Արարատ, Արմավիր, Կոտայք, Շիրակ, Լոռի) շուրջ 700 ընտանիք, որոնցից դրամաշնորհ կստանա 300–ը։

16 ընտանիքի հետ պայմանագրերի ստորագրման պաշտոնական արարողությանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։

Ընդգծելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների կայուն զբաղվածության ապահովման կարևորությունն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շեշտել է նմանօրինակ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը․ «Մեր նպատակն է զբաղվածության ապահովման արդյունավետ ծրագրերի միջոցով մոտիվացնել քաղաքացիներին, խրախուսել և ամուր հիմքեր ստեղծել, որպեսզի ինքնուրույն կարողանան հաղթահարել սոցիալական դժվարություններն ու փոխեն իրենց կյանքը։ Ուրախ եմ, որ կառավարության այս առանցքային բարեփոխման առաջին պիլոտային ծրագրի արդյունքում մասնակիցներին հնարավորություն տրվեց սովորել նոր հմտություններ, ստանալ անհրաժեշտ գիտելիք և գործուն քայլեր ձեռնարկել՝ տնտեսապես կայուն ընտանիքներ ունենալու ուղղությամբ»։

Մասնակիցներին հայերեն լեզվով ողջունել է նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման՝ իր ուրախությունը հայտնելով միջոցառման բարեհաջող իրականացման վերաբերյալ․ «Ճապոնիայի կառավարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում այնպիսի նախագծերը, որոնք նպատակ ունեն մարդկային կապիտալի հզորացման միջոցով նպաստել Հայաստանում տնտեսական զարգացմանը»։

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը ևս կարևորել է ծրագիրը՝ նշելով․ «300 շահառու ընտանիք ձեռք է բերում բիզնեսի վերաբերյալ մի շարք հմտություններ և գիտելիք՝ դասընթացավարների ուսուցմամբ և սոցիալական աշխատողների ամենօրյա աջակցությամբ»։

Նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, շնորհավորելով մասնակիցներին, ընդգծել է նաև Միասնական սոցիալական ծառայության դերը՝ նշելով, որ այս և համանման ծրագրերի միջոցով սոցիալական աշխատողների ու զբաղվածության մասնագետների դերակատարումները կապակցվում են միմյանց հետ։

Շնորհավորելով շահառուներին և ներկաներին բիզնես դրամաշնորհների տրամադրման ակտիվ փուլի մեկնարկի կապակցությամբ՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը շեշտել է․ «Ծրագրի մեկնարկը անցավ մեծ փորձություններով՝ կորոնավիրուսի համավարակ, պատերազմ և, այդուհանդերձ, մեկտեղելով ուժերը, մենք կարողացանք ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների համար իրագործել եզակի հնարավորություն ընձեռող այս ծրագիրն՝ աջակցելով նրանց սեփական ուժերով ստեղծել փոքրիկ բիզնես, եկամտի աղբյուր»։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործընկերությամբ, Համաշխարհային բանկի համակարգմամբ՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ (Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի միջոցով)։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում