Saturday, 27 04 2024
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր

Նեթանյահուն անհանգստացած է. Հայաստանի «մասնակցությամբ» դրվագը Սոչիում

Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատել է ներկայիս վարչապետի պաշտոնակատար Լապիդին և պաշտպանության նախարար Գանցին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունը ճգնաժամի բերելու և լարվածության համար: Նեթանյահուն հայտարարել է, թե տարիներ շարունակ կառուցել է Ռուսաստանի հետ հավասարակշռված քաղաքականություն, որի խախտումն ու ճգնաժամը վտանգ են Իսրայելի համար: Ռուս-իսրայելական հարաբերության լարման նշաններից մեկը հրեական զարգացման գործակալության Մոսկվայի գրասենյակի փակումն է, որ նախաձեռնել է ՌԴ-ն: Ինչով է այն պայմանավորված, մոտեցումներն ու գնահատականները տարբեր են: Հատկանշական է, որ ՌԴ այդ նախաձեռնությունը հուլիսի 19-ին Թեհրան ՌԴ նախագահ Պուտինի սպասվող այցին ընդառաջ էր և պետք չէ բացառել, որ Մոսկվան այդ կերպ փորձում էր ավելի դրական տրամադրվածություն ստանալ Թեհրանից՝ կարևոր պայմանավորվածություններից առաջ: Իսկ այդպիսի պայմանավորվածություններ կարծես թե եղել են: Իսրայելի համար այդ հարցերը անշուշտ շատ զգայուն են: Նեթանյահուն իհարկե դրանք կփորձի օգտագործել նաև երկրում սպասվող առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությանը հաջողության հասնելու և վարչապետի պաշտոնին վերադառնալու համար:

Անկասկած է սակայն, որ Իսրայել-ՌԴ հարաբերության ճգնաժամը Իսրայելի համար ունի զգայուն նշանակություն, հաշվի առնելով Իրանի հանգամանքը: Ի դեպ, այդ առումով, դեռևս վարչապետի պաշտոնում Նեթանյահուն իրապես աշխատում էր Մոսկվայի հետ, որում իհարկե հիշարժան է գուցե նաև հայկական մի «դրվագ»: 2017 թվականին Իսրայելի վարչապետ Նեթանյահուն Սոչիում Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրեց Իրանին զսպելու խնդիրը: Հատկանշական է, որ նույն օրը Սոչիում էին և Պուտինի հետ հանդիպում էին թե Նեթանյահուն, թե նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Դրանից երեք ամիս անց՝ 2017-ի նոյեմբերին եղավ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի այցը Իսրայել: Այցի ընթացքում նա հանդիպեց նաև Նեթանյահուին, որի գրասենյակը հետո տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշել էր, թե Նեթանյահուն Հայաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Իրանի ռեգիոնալ հավակնությունները զսպելու թեմա: Երևանի հաղորդագրությունը որևէ կերպ չէր հիշատակել այդպիսի քննարկման մասին, այդուհանդերձ Թեհրանը իսրայելական տեղեկատվությանը արձագանքել էր բավականին սուր և զգայուն, Երևանին զգուշացնելով՝ չխաբվել: Ի՞նչ դեր էին «վերապահել» Հայաստանին «հավասարակշռված» հարաբերություն կառուցող Նեթանյահուն և Պուտինը, բավական բարդ է ասել, թեև կասկածից վեր է, որ դրա շրջանակում դիտարկվել է նաև հայ-ադրբեջանական հակամարտությունն ու Ադրբեջան-Իսրայել գործակցությունը, որը Նեթանյահուի պաշտոնավարման տարիներին հասել էր բարձր ինտենսիվության: Ներկայումս նա կարծես թե նոր առաջարկ է անում Ռուսաստանին, հնարավոր է ընդդեմ ԱՄՆ քաղաքականության, որի նախագահը օրերս Իսրայելում էր:

Ի դեպ, հարկ է նկատել, որ ԱՄՆ նոր վարչակազմի պաշտոնամուտից հետո Նեթանյահուն փաստացի զրկվեց վարչապետի պաշտոնից, որը պահպանում էր չնայած մի քանի անգամ տեղի ունեցող արտահերթ ընտրություններին, որոնք թույլ չէին տալիս ձևավորել հաստատուն կառավարություն: Նախագահի պաշտոն ստանձնելուց հետո ԱՄՆ նախագահ Բայդենը այցելեց Իսրայել և դրանից հետո Իսրայելում առժամանակ հաղթահարվեց քաղաքական ճգնաժամն ու ձևավորվեց կոալիցիոն նոր կառավարություն՝ առանց Նաթանյահուի: Ներկայումս սակայն կարծես թե Իսրայելում «իրավիճակ է փոխվում» և հնարավոր է, որ Նեթանյահուն Ռուսաստանին առաջարկում է աջակցել իրեն վարչապետի պաշտոնի վերադառնալու համար: Իսկ ի՞նչ կարող է նա խոստանալ Մոսկվայի աջակցության դիմաց, եթե իհարկե Կրեմլը համաձայնի դրան և դրանից բացի էլ՝ կարողանա հաջողել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում